Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԵՐԱԶԱՆՑ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻՆ



ԳԵՐԱԶԱՆՑ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻՆՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադը, առաքելություն իրակա­նացնելով աշխարհի տարբեր երկրների թեժ կետերում, միշտ արժանացել և արժանանում է բարձր գնահատականների: Բացառություն չէ նաև Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը:

Այդ է վկայում նաև Իռլանդիայի զինված ուժերի շտաբային աջակցման թիմի հրամանատար, գնդապետ Դ. Գուլդինգի շնորհակալական նա­մակը, ուր մասնավորապես նշված է, որ հայկական զորախմբի արհեստավարժ զինծառայողների արագ արձա­գանքման շնորհիվ, օդանավակայանի հարակից տարածքում բռնկված հրդեհը արագորեն մարվել է և օդա­նա­վակայանը շարունակել է  իր բնականոն գործունեությունը:

Գերազանց ծառայության համար խաղաղապահ առաքելության  մի խումբ զինծառայողներ խրախուսվել են Կոսովոյի խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարության և միջազգային ռազմական ոստիկա­նության կողմից:

5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԹՂԹԱԿՑԱԿԱՆ ԿԵՏ

Խորագիր՝ Նորություններ


20/03/2019