Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՀԵՏ



ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ  ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՀԵՏՍեպտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է միջպետական ռազմակրթական համագործակցության շրջանակում արտերկրի ռազմաուսումնական հաստատություններում վերապատրաստում անցած, ինչպես նաև ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի շրջանավարտ սպաների հետ:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջանավարտներին խորհրդանշական սպայական դաշույններ է հանձնել և հաջողություն մաղթել հետագա ծառայության ընթացքում:

Դավիթ Տոնոյանը պատասխանել է նաև սպաներին հետաքրքրող հարցերին:

Խորագիր՝ Նորություններ


03/09/2018