Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐՇԱԼ ԱՐՄԵՆԱԿ ԽԱՆՓԵՐՅԱՆՑԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԻԱՑԻՈՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ 25 ՏԱՐԵԿԱՆ Է



 

ՄԱՐՇԱԼ ԱՐՄԵՆԱԿ ԽԱՆՓԵՐՅԱՆՑԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԻԱՑԻՈՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ 25 ՏԱՐԵԿԱՆ ԷԱպրիլի 14-ին ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում անցկացվել է հանդիսավոր միջոցառում` նվիրված ռազմաուսումնական հաստատության հիմնադրման 25-րդ տարեդարձին:

Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը, բարձրաստիճան զինվորականներ, հյուրեր:

Տարեդարձի կապակցությամբ շնորհավորելով կրթական հաստատության ղեկավարությանը, դասախոսական և կուրսանտական կազմին` ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը բարձր է գնահատել ռազմական հաստատության դերը ռազմական ավիացիայի, կապի և հակաօդային պաշտպանության զորատեսակները արհեստավարժ կադրերով համալրելու, մեր երկրի գիտատեխնիկական և ռազմակրթական ներուժի ձևավորման գործում:

Վիգեն Սարգսյանն ընդգծել է նաև, որ ռազմական կրթությունը պաշտպանական գերատեսչության համար ունի առանցքային նշանակություն, և պաշտպանության նախարարությունը անելու է առավելագույնը՝ ռազմական կրթությունը մրցակցային դարձնելու և տնտեսության բոլոր ուղղություններում դրա ներգրավվածությունն առավել առարկայական դարձնելու համար:

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև համալսարանի նորակառույց զորանոցի բացման հանդիսավոր արարողությունը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարի հրամանով խրախուսվել են ռազմաավիացիոն համալսարանի ղեկավար կազմի մի շարք ներկայացուցիչներ, դասախոսներ և կուրսանտներ:

Խորագիր՝ Նորություններ


16/04/2018