Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՇԱԽՄԱՏԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ



ՊՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՇԱԽՄԱՏԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ Ֆիզիկական պատրաստության եւ սպորտի բաժնի 2018թ. մարզական միջոցառումների պլանի եւ գլխավոր շտաբի պետի 2018թ. հունվարի 11-ի N 13/ԳՇ հրամանի համաձայն` հունվարի 29-ից փետրվարի 2-ը ՊՆ կենտրոնական ապարատի մարզական համալիրում անցկացվեց ՊՆ համակարգի շախմատի անհատական առաջնության 1-ին փուլը:

Առաջնությունն անցավ անզիջում պայքարի մթնոլորտում: Առաջնության 1-ին փուլի արդյունքներով մրցանակային տեղերը բաշխվեցին հետեւյալ կերպ.

1-ին տեղ` «Զինուժ» ստուդիայի տնօրենգլխավոր ռեժիսոր Մհեր Խաչիկի Հրաչյան,

2-րդ տեղ` ԳՇ կադրերի վարչության պետի տեղակալ, գնդապետ Արա Սուրենի Սարգսյան,

3-րդ տեղ` ֆիզիկական պատրաստության եւ սպորտի բաժնի սպորտի եւ մարզական աշխատանքների բաժանմունքի սպա, մայոր Սամսոն Ժիրայրի Մնացականյան:

Խորագիր՝ Նորություններ


15/02/2018