Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2020 ԹՎԱԿԱՆԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԸ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՄԲ ԿԳԵՐԱԶԱՆՑԻ ԱՄՆ-ԻՆ



Այս մասին ասվում է Պենտագոնի` ԱՄՆ կոնգրեսին ուղղված զեկույցում և մտահոգություն հայտնվում, որ դա կխախտի ռազմական հավասարակշռությունը Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:

Զեկույցում նշվում է, որ թեպետ Չինաստանն ունի մեծ քանակությամբ հին սպառազինություն և մարտական գործողությունների վարման աղքատիկ փորձ, այդուհանդերձ, մեծ արագությամբ կրճատում է ժամանակակից բանակների համեմատ իր տեխնոլոգիական հետամնացությունը, ինչի վկայություններից են ավիակիրների կառուցումը և հինգերորդ սերնդի J-20 ՙանտեսանելի՚ կործանիչի ստեղծումը:

Միաժամանակ, Պենտագոնի հավաստմամբ, առնվազն մինչև 2020 թվականը Պեկինին չի հաջողվի ստեղծել ՉԺՀ սահմաններից դուրս մարտական գործողություններ վարելու ունակ զինված ուժեր:

Ռազմական ներուժով Չինաստանն աշխարհում երրորդ տեղում է` ԱՄՆ-ից ու Ռուսաստանից հետո, բայց ունի ամենամեծ` 2.300.000-անոց բանակ, այն դեպքում, որ ԱՄՆ զինված ուժերում ծառայում է 1.500.000, իսկ ռուսական բանակում՝ 1.000.000 մարդ:

Չինաստանի ժողովրդական-ազատագրական բանակն այսօր ունի ցամաքային զորքերի 228.000 միավոր մարտական տեխնիկա, 4.000 ինքնաթիռ և ուղղաթիռ, ինչպես նաև 562 ռազմանավ:

Իսկ այս տարի ՉԺՀ ռազմական ծախսերը միայն պաշտոնական տվյալներով նախորդ տարվա համեմատ աճել են 12,7%-ով և կազմում են շուրջ 91 միլիարդ դոլար: Սակայն փորձագետների պնդմամբ, Չինաստանի ռազմական բյուջեն իրականում 1.5-3 անգամ ավելի մեծ է:

Արդեն իսկ մտավախություն կա, որ չինական բանակի սպառազինման արագ տեմպերը կհանգեցնեն աշխարհում սպառազինությունների նոր մրցավազքի:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան


26/08/2011