Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՀՀ ՊՆ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ



ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՀՀ ՊՆ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄՈւսուցչի օրվա առթիվ հոկտեմբերի 6-ին ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում անցկացվել է հանդիսավոր միջոցառում, որին ներկա էին դպրոցների տնօրեններ, մանկավարժներ և նրանց նախկին աշակերտները, ովքեր այժմ ժամկետային զինծառայողներ են: 

Միջոցառման ընթացքում ևս մեկ անգամ ընդգծվել է, որ ուսուցչի անխոնջ աշխատանքի շնորհիվ է կրթվում ու դաստիարակվում մեր հայրենիքի վաղվա արժանապատիվ քաղաքացին և հայոց բանակի քաջարի զինվորը, այն սերունդը, որը վաղն անառիկ է պահելու հայրենիքի սահմանները՝ ապահովելով խաղաղ արարում հայ ժողովրդի համար:

Շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել ուսուցիչներին, որ նրանց կրթած ու դաստիարակած աշակերտներն այսօր բարեխղճորեն ու պարտքի մեծ գիտակցումով ծառայում են հայկական զինված ուժերում: ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ բոլոր ժամանակներում ու բոլոր հասարակություններում ուսուցչի դերը միշտ բարձր է գնահատվել, և այսօր, առավել քան երբևէ, մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների պարագայում ուսուցչի դերակատարությունը մատաղ սերնդի դաստիարակության գործում կրկնակի ու եռակի կարևորվում է, քանի որ ուսուցիչը ոչ միայն վաղվա մասնագետին է պատրաստում, այլև մեր բանակի ու առաջնագծի ապագա զինվորին:

ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՀՀ ՊՆ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄՄատաղ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակելու համար մի խումբ մանկավարժներ միջոցառման ընթացքում խրախուսվել են նվերներով: Խրախուսվել և խորհրդանշական նվերներ են ստացել նաև բարձր առաջադիմությամբ աչքի ընկած մի շարք կրթօջախների աշակերտներ և Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներ:

Վարժարանում հյուրընկալված ուսուցիչները, աշակերտներն ու ժամկետային զինծառայողները նաև ճաշել են ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարի հետ, շրջել կրթահամալիրի տարածքում, ծանոթացել կրթօջախի ուսումնական առօրյային և կեցության պայմաններին: 

 

Խորագիր՝ Նորություններ


09/10/2017