Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ



ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄՀուլիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության Անդրանիկ Մարգարյանի անվան ամառային քաղաքական դպրոցի սաներին:

Պաշտպանության նախարարը կարևորել է նման հանդիպումներն ու հորդորել ազատ ժամանակն օգտագործել լրացուցիչ գիտելիքներ ձեռք բերելու և շփումների շրջանակն ընդլայնելու համար:

Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը ներկայացրել է «Ազգ-բանակ» գաղափարախոսության հիմնադրույթները և իր պաշտոնավարման ընթացքում կյանքի կոչվող ծրագրերն ու նախաձեռնությունները, ինչպես նաև պատասխանել է երիտասարդներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի:

Խորագիր՝ Նորություններ


31/07/2017