Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՆ-Ը ԿԴԱԴԱՐԵՑՆԻ ԶԵՆՔԻ ՎԱՃԱՌՔԸ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՈՏՆԱՀԱՐՈՂ ԵՐԿՐՆԵՐ



ԱՄՆ-ը զենք չի վաճառի այն երկրներին, որոնցում ոտնահարվում են մարդու իրավունքները, և որտեղ այն կարող է օգտագործվել ցեղասպանության համար: Այս մասին ասվում է նախագահ Բարաք Օբամայի նոր հրահանգում: Ըստ կարգադրության` ԱՄՆ-ը չի արտոնի որևէ վաճառք, եթե այդ պահին տեղեկատվություն կա այն մասին, որ նման մատակարարումները կարող են օգտագործվել ցեղասպանություն, մարդկության դեմ հանցագործություն իրականացնելու համար, որոնք լրջորեն խախտում են 1949թ. Ժնևի կոնվենցիան:

Վաշինգտոնը նաև մտադիր է միակողմանի կարգով զսպվածություն ցուցաբերել սպառազինման արտահանման ոլորտում այն դեպքերում, եթե դա բխում է ազգային շահերից: Մասնավորապես` խոսքն այնպիսի պետությունների մասին է, որոնց վարքը խիստ անհանգստություն է առաջացնում, և դեպքերի մասին, երբ սպառնալիք կա, որ զենքի և ռազմական տեխնիկայի փոխանցումն այս կամ այն պետությանը կարող է խարխլել միջազգային անվտանգությունը և խաղաղությունը:

Խորագիր՝ Նորություններ


17/01/2014