Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ



Նորակոչիկ օրապահը առաջին անգամ է վերակարգում: Հուզվում է, անընդհատ ուղղում է գոտին, գլխարկը: Հանկարծ վաշտ է մտնում գնդի հրամանատարը: Օրապահը շփոթվում է, բերանը բաց կանգնում է ու քարանում` կանոնադրությունն իսպառ մոռացած: Փոխգնդապետն ասում է.

– Ի՞նչ ես բերանդ ջուր առած նայում, հը՞, քե՛զ եմ հարցնում: Բղավի՛ր:

– Աաաաաաաա~:

♦♦♦

Երկու շարքային քայլում են զորանոցում: Ընդառաջ է գալիս ավագը: Մի շարքային ասում է մյուսին.

– Վաչո՛, արի սրա գլխին օյին խաղանք:

– Հերիք է. դեկանի գլխին արդեն խաղացինք:

♦♦♦

Ցուցանակ ականադաշտի եզրին. «Ստուգված է: Ական համարյա չկա»:

♦♦♦

Սերժանտը մտնում է զորանոց.

– Զինվո՛ր, կոշիկներդ ինչո՞ւ են կեղտոտ:

– Դա ձեր գործը չէ:

– Ի՞նչ: (Հարված քիթ-բերանին): Կոշիկներդ ինչո՞ւ չես մաքրել:

– Մածուկ չկա:

– Դա իմ գործը չէ:

– Ախր, ես հենց սկզբից դա էլ ասացի:

♦♦♦

Զինվորը գլխիվայր շրջում է գավաթն ու մոտենում ենթասպային.

– Տեսե՞լ եք այսպիսի բաժակ. երկաթից է, իսկ վերևը զոդված է:

– Ա~յ քեզ բան, հատակ էլ չունի:

♦♦♦

Գյուղացի նորակոչիկը նամակ է գրում տուն. «Մայրի՛կ, երանի իմանայիր, թե բանակում ինչ լավ է: Կարելի է անկողնում թավալ գալ մինչև առավոտյան ժամը վեցը»:

♦♦♦

– Մարդը սխալական է…,- զորամասի հրամանատարը հեռվից սկսեց իր խոսակցությունը սակրավորի կնոջ հետ…

♦♦♦

Կայազորային կինոթատրոնում դետեկտիվ ֆիլմ է ցուցադրվում: Բարետես հերոսուհին գնդակահարում է իր դավաճան սիրեկանին ու հիստերիայի մեջ ընկած` բղավում.

– Հիմա ես ի՞նչ անեմ:

Դահլիճը սարսափից քարացել է: Մեկ էլ հետևի շարքերից լսվում է հրամանատարի ձայնը.

– Ինչպե՞ս թե` ինչ: Մաքրել զենքը և վերադառնալ ելման բնագիծ:

♦♦

Զորավարժարանում կրակային պարապմունք է: Լիցքավորողը վազելով մոտենում է գումարտակի հրամանատարին:

– Պարո՛ն մայոր, արկերը վերջացան:

– Ինչ է, լրի՞վ վերջացան:

– Ճիշտ այդպես:

– Դադարեցնե՛լ կրակը:

♦♦♦

Բուժհանձնաժողովը զննում է զորակոչիկին.

– Շրջվե՛ք… Կռացե՛ք… Քայլե՛ք… Էլի կռացեք… Պիտանի չե՛ք:

– Դուք, ինչ է, չէիք կարող դա երեսիս ասել:

♦♦♦

Սունկ հավաքող երկու հոգի մոլորվում են: Ոտքները հազիվ քարշ տալով դուրս են գալիս անտառի եզր, իսկ այնտեղ ենթասպա է կանգնած: Հարցնում են.

– Պարո՛ն զինվորական, մենք ճի՞շտ ենք քայլում դեպի կայան:

– Էդ ո՞րն է ճիշտը. ոտնաթաթը կախ է ընկած, գետնին հարվածը հստակ չէ, և ընդհանրապես, համաքայլ չեք…

♦♦♦

Զորակոչիկը ներկայացել է բուժհանձնաժողովին:

– Ի՞նչ կրթություն ունես:

– Սովորել եմ Բրիստոլում, Լոս Անջելեսում, ավարտել եմ Հարվարդի համալսարանը, տնտեսագիտության բակալավրի կոչում ունեմ:

Հանձնաժողովի նախագահը ձեռքը թափ է տալիս.

– Դե լավ, լավ, հերիք է գլուխդ գովես: Գրեք` զորակոչիկը գրել-կարդալ գիտի:

♦♦♦

Թոռը հարցնում է.

– Պապի՛ ջան, իսկ պատերազմի ժամանակ ո՞նց պարտիզան էիր:

– Մի անգամ, ուրեմն, պպզել եմ թփերի մեջ…

– Ֆաշիստական գնացքի՞ էիր սպասում:

– Դե~… Մեկը մյուսին չի խանգարում:

♦♦♦

Զորակոչային հանձնաժողովում.

– Ի՞նչ ես աշխատում:

– Մեխանիկ:

– Գրեք` տանկիստ: Իսկ դո՞ւ:

– Իրավաբան:

– Գրագիր կլինես: Դո՛ւ ասա:

– Ես կա-կա-կա-զում եմ:

– Գրեք` գնդացրորդ:

Խորագիր՝ #51 (967) 27.12.2012 – 2.01.2013, Հոգևոր-մշակութային


27/12/2012