Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Մարզաշխարհ

ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՆԱԵՎ ՄԱՐԶԻԿ Է

Զինված ուժերի ֆիզիկական պատրաստության ընդհանուր խնդիրները լուծելու համար դեռեւս 1996 թվականին պաշտպանության նախարար, լուսահոգի Վազգեն Սարգսյանի հրամանով համակարգի ներսում ստեղծվեց ֆիզիկական պատրաստության բաժինը, որը բաղկացած էր ֆիզիկական պատրաստության, սպորտի եւ մարզական աշխատանքների, նյութատեխնիկական բաժանմունքներից եւ գործավարությունից: 2014 թվականի վերահայտավորումից հետո այն վերանվանվեց որպես ՀՀ ԶՈՒ ֆիզիկական պատրաստության եւ սպորտի բաժին: Կազմավորման օրվանից բաժնի ղեկավարումը իրականացնում էր գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, իսկ ներկայումս այն ղեկավարում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը:

ՀԱՅ ԴՅՈՒՑԱԶՈՒՆԸ՝ ԱՇԽԱՐՀԻ  ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ

Լաս Վեգասում ընթացող Աշխարհի վարկանիշային առաջնությունում հայ դյուցազուն Արթուր Ալեքսանյանը, տպավորիչ գոտեմարտերում հաղթելով ճապոնացի, նորվեգացի, ուկրաինացի, ռումինացի ըմբիշներին, դուրս եկավ եզրափակիչ: Այստեղ նրան էր սպասում իրանցի տիտղոսավոր ըմբիշ` 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերի չեմպիոն Ղասեմ Ռեզայիին, որին Արթուրն արդեն մեկ անգամ հաղթել էր նախորդ աշխարհի առաջնությունում: Առաջին իսկ րոպեներից Արթուրն իր ձեռքը վերցրեց մենամարտի ընթացքն ու վաստակեց առաջին երկու միավորը: Երկրորդ մրցափուլում եւս Ալեքսանյանն անկասելի էր եւ տոնեց գեղեցիկ հաղթանակ` դառնալով Աշխարհի կրկնակի չեմպիոն:

ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ

Աշխարհահռչակ հայ շախմատիստ, գրոսմայստեր, Հայաստանի բազմակի չեմպիոն, համաշխարհային շախմատային օլիմպիադայի եռակի հաղթող, մինչեւ 20 տարեկանների աշխարհի կրկնակի հաղթող, աշխարհի գավաթակիր, բազմաթիվ գերմրցաշարերի հաղթող, «կույր» եւ «արագ» շախմատի «Ամբեր» մրցաշարի քառակի հաղթող:

ԱՐԹՈՒՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ

Մարմնամարզիկ, համաշխարհային ուսանողական մարզական խաղերի չեմպիոն, ՀՀ բազմակի չեմպիոն ու մրցանակակիր:

ՄԵԴԱԼՍ ՆՎԻՐՈՒՄ ԵՄ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ

Այս մեդալի համար երկար ու դժվարին ճանապարհ եմ անցել: Ինձ համար այնքան ուրախ չեմ, որքան իմ երկրի` Հայաստանի համար: Մենք Բաքվում ենք, այս հողում, կռվի ենք դուրս եկել, հաղթանակ գրանցել, կա այդ կռվի արդյունքը, կա մեդալ, քայլ է արվել, ապացուցվել է բոլորիս կողմից, որ մենք՝ հայերս, ուժեղ ենք, մենք կռվող ենք, մենք անվախ ենք:

ԱՆԴՈՆՅԱՆԸ... ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԱՆԴԱՄ

«Ֆրանսիական «Մարսել» ակումբի երիտասարդական թիմի պաշտպան Գաել Անդոնյանը հանդես կգա ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում»,- ասել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
20-ամյա շնորհալի ֆուտբոլիստը մարտի 21-ին կժամանի Հայաստան: Նա կստանա ՀՀ քաղաքացիություն և կհամալրի մեր ազգային թիմը: Այս մրցաշրջանում Անդոնյանը մեկ անգամ հանդես է եկել նաև «Մարսելի» գլխավոր թիմի կազմում:

«ԱՆԵՐԵՍ» ՇՏԻԳԼԻՑԸ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը չորրորդ մենամարտն է անցկացնելու նախկին չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի հետ: Մենամարտը տեղի կունենա բանակցությունների ավարտից հետո` 90 օրվա ընթացքում:
Հիշեցնենք, որ 2012թ. օգոստոսին մեր հայրենակիցը հաղթեց Շտիգլիցին` նվաճելով չեմպիոնական տիտղոսը, որից հետո` 2013 թվականի մարտին, Շտիգլիցը հասավ ռևանշի, իսկ 2014թ. Արթուրը դարձյալ հաղթեց նրան և հռչակվեց չեմպիոն: