Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

«Եղբայրս՝ Վալերին, մարտնչում էր սիրելի Ավոյի՝ Մոնթե Մելքոնյանի հրամանատարությամբ գործող ջոկատում,- պատմում է Մարտունու շրջանի Հերհեր գյուղի բնակիչ, ուսուցչուհի Լուսյա Վանյանը։ -Եղբայրս շատ է պատմել դրվագներ իր լեգենդար հրամանատարի կյանքից։ Ուզում եմ այդ պատմությունները չկորչեն, մնան սերունդների հիշողության մեջ»։

ԻՆՉՊԵՍ ՊԵՏՔ Է ՔԵԶ ՊԱՀԵՍ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Եկեղեցի բառը երկու կարեւոր իմաստներով է գործածվում։ Առաջինը՝ աննյութական եկեղեցին է կամ Քրիստոսի խորհրդական մարմինը, որի գլուխը Ինքը՝ Քրիստոս է, իսկ հավատացյալներն այդ հոգեւոր շինության կենդանի քարերն են։ Երկրորդը՝ նյութական եկեղեցին է կամ տաճարը, որը կոչվում է Աստծու տուն կամ աղոթքի տուն։ Այս իմաստով եկեղեցին այն վայրն ու շինությունն է, ուր հոգեւորականներն ու հավատացյալները հավաքվում են աղոթքի, ծիսակատարության, խոստովանության, հաղորդության եւ այլ բարեպաշտական նպատակների համար։ Հնուց ի վեր թե՛ եկեղեցու կառուցման վայրը, թե՛ ճարտարապետությունը տրվել են հայտնությամբ։ Եկեղեցիների շինությունը հատուկ արարողակարգով սրբագործվել է, որից հետո այդ կառույցը ստացել է իր հատուկ անունը եւ դարձել սրբավայր։

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ 20-ԱՄՅԱԿԻՆ

Կրակահերթ է, հրո շքերթ է, Գայլը ոռնում է, փախչում է չուն, Արյունն է ծորում, ցավում է վերքը, Բայց նա բարձունքից չի՛ նահանջում։ Հետեւում գյուղն է, իր սուրբ մատուռն է, Ինքը սահմա՛նն է հայրենիքի, Հսկում է՝ որպես իր Մեծ Տան դուռը՝ Ուր ամեն ոսոխ պիտի ծնկի։ Շունչն է ծանրանում, բայց դեռ կարող է Վերջի՛ն լարումով հարվածը […]

Բ.    ԽՈՐԵՆԱՑՈՒ ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՎԱՏԸ

Մովսես Խորենացին 5-րդ դարի հայ դպրության խոշորագույն ներկայացուցիչն է, ազգային պատմագրության հայրը, որին կոչել են նաեւ Պատմահայր, Քերթողահայր։ Գլուխգործոցն է «Հայոց պատմություն» երկը։
Հանրագիտարանային այս տվյալները, շատ բան ասելով Խորենացու մասին, այնուամենայնիվ՝ բավարար չեն այդ մեծագույն հայի անձի ու գործի քիչ թե շատ լիարժեք ներկայացման համար։ Փորձենք որոշ չափով լրացնել այդ բացը։

Շտաբի պետ փոխգնդապետ Կարեն Սերոբյանը, բնութագրելով լավագույն զինվորներին, գովեստի խոսքեր «չխնայեց» հատկապես սերժանտ Արգիշտի Մակարյանի հասցեին. «Բանիմաց է, հայրենասեր, օրինակելի զինծառայող»։ Արգիշտին պատմում է իր ծննդավայրից, իր մանկությունից.
…Մեր գյուղը կոչվում է Չինարի` հսկա ծառի անունով։ Ծառը ծերացել է, սակայն գեղեցիկ է, հպարտ, նաեւ խորախորհուրդ` մոմի ծխից սեւացած ու մոմի լույսերից բոցկլտացող իր դարավոր փչակով։

ՊԻՏԻ ԳՆԱՄ...

Գագիկ թոռան զոհվելուց 10 օր անց մահացավ Սեդրակ պապը։ Արփիկ տատը ապրեց եւս տասը տարի, սակայն պատահականությամբ, թե նախախնամության կամքով մահացավ նույն ամսին՝ դեկտեմբերին։ Նրանք Զանգեզուրի Տեղ գյուղի ծնունդ էին ու տեղափոխվել-ապրում էին Գորիս քաղաքում։
Աշխարհ բերեցին 5 երեխա` 4 աղջիկ` Աստղիկ, Սեդա, Սվետա, Ալլա եւ մեկ արու զավակ՝ Ստեփան։ 15 թոռ եւ նույնքան էլ ծոռներ ունեն։

ԱՆԱՆԻԱ ՆԱՐԵԿԱՑԻ. ԽՐԱՏ ԽՈՆԱՐՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Արդ, ողջ առաքինության հիմքը խոնարհությունն է, եւ բոլոր սուրբերը խոնարհությամբ են հաճո եղել Աստծուն։ Ինչպես Աբրահամն էր խոնարհվում եւ ասում. «Ես հող եմ ու մոխիր» [Ծն. ԺԸ 27], դրա համար նահապետների գլուխ եղավ։ Այսպես ու Դավիթն էր ասում. «Ես որդ եմ ու ոչ մարդ, նախատինք եմ մարդկանց համար» [Սաղմ. ԻԱ 7], դրա համար Աստծուց մարգարեության շնորհ ստացավ եւ կանչվեց ժողովրդին թագավորելու։ Այսպես եւ Եսային էր ասում. «Վա՜յ ինձ, որովհետեւ պիղծ շուրթեր ունեմ» [Ես. Զ5], դրա համար աստվածաբան կոչվեց մարգարեների մեջ։