Հոգևոր-մշակութային
Պատմական Մեծ Հայքի 10-րդ նահանգ Արցախը, ըստ V դ. հայ պատմագիր Փավստոս Բուզանդի՝ «Արձախի ամուր գավառը», հայ հոգևոր-մշակութային և գիտակրթական կյանքի խոշորագույն և անփոխարինելի կենտրոն է։ 301-305 թթ. Վաղարշապատում հիմնադրելով քրիստոնեական աշխարհի առաջին՝ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը, Գրիգոր Լուսավորիչը Արցախում IV դ. սկզբում կառուցում է նաև Ամարասի վանքը՝ համահայկական քրիստոնեական մշակույթի խոշոր օջախը։ Մեսրոպ Մաշտոցն էլ V դ. սկզբում Ամարասում է բացում Արցախի և ողջ Հայաստանի առաջին հայալեզու դպրոցը։
Փետրվարի 4-ին սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվեց Սուրբ պատարագ, որի ավարտին Ավետարանով ու Աշոտ Երկաթի մասունքակիր խաչով օրհնեցին երիտասարդներին ու զինվորներին: Արդեն ավանդույթ է՝ տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սուրբ Սարգիս եկեղեցի է բերվում սրբի մասունքակիր աջը, իսկ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից՝ 17-րդ դարում ընդօրինակված ձեռագիր Ավետարանը։ Այս տարի եկեղեցի էր բերվել նաեւ ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդության խորհրդանիշ Աշոտ Երկաթի խաչը՝ Քրիստոսի խաչափայտի մասունքով: Առաջնորդարանում տեղի ունեցավ նաև Հայոց բանակի զինվորներին ուղղված երախտիքի ու գնահատանքի միջոցառում:
Արևելից կողմանց Հայաստանը կամ պատմական Արցախը առատ է շինարար հայ ժողովրդի քարակերտ մեծագործություններով։ Վերջինս հարուստ է հուշարձաններով, որոնցից շատերը երկար դարերի պատմություն ունեն։ Դիմանալով մի կողմից ժամանակի ազդեցությանը, մյուս կողմից՝ բազմաթիվ նվաճողների ավերածություններին, դրանք հասել են մեզ։ Մեծ Հայքի Արցախ աշխարհի Խաչենի իշխանության Մեծ Առանք գավառում, Խաչենագետի ձախ ափին, Արցախի լեռնային մասում, ներկայիս Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վանք գյուղից հարավ-արևմուտք Գանձասար լեռան վրա է գտնվում Գանձասար վանքային համալիրը։
Զինվո՛ր որդիս, գրիչը վերցրել եմ, որ քեզ նամակ գրեմ, ու չգիտես ինչու, մանկության պատկերներ, ձայներ, դեմքեր են հայտնվել աչքերիս առաջ: Սիրտս քեզ հիշելիս ջերմացավ, ջերմացավ ու թռավ մանկություն: Հիմա էնքան եմ ուզում քեզ մի-երկու դեպք պատմել… Մենք տուն չունեինք, վարձով էինք ապրում Գյումրվա Սլաբոդկա թաղամասում, Պլպլան ժամի մոտ (ռուսական եկեղեցի էր, փայլուն գմբեթով)։ Իմ մանկության մեջ երկու իրական ապրում կար՝ կարիքն ու ցանկությունը։ Հիշում եմ՝ սայլերով քուսպ էին տեղափոխում, փոքրիկ կտորներով իրար վրա դարսած տանում էին, որ կերակրեին անասուններին։
Ու հիմա ոտք դնելով բանաստեղծի ծննդավայր՝ միտքս անկանգ վազում է նրա հետքերով։ Ուզում ես շատ բան իմանալ նրա մասին… ուզում ես տեղյակ լինել ամեն մի մանրուքի։ Երևի դա է կոչվում կարոտ՝ կարոտ մերձավորի, հարազատի հանդեպ, ում երբևէ չես տեսել, սակայն միշտ թվացել է՝ կողքիդ է։
Իշխանասարի վառվող թագը եւ Որոտանի խուլ հառաչը ուղեկցում է ինձ՝ որպես այս հողակտորին կապող անքակտելի կարոտ ու մինչ մահ ինձ ուղեկցող երազ, որը հասկանում եմ այն ժամանակ, երբ հողի ու քո միասնությունը հեռու չէ, երբ հասկանում եմ, որ այդ երազը կրկնվել չի կարող, եւ որ դու վաղվա հողն ես…