Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#46 (1511) 11.12.2023 – 18.12.2023

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՕՐԻՆԱԿ Է ԾԱՌԱՅՈՒՄ

Անցկացվել է զինված ուժերի բարձրագույն և ավագ սպայական կազմերի երկրորդ ենթախմբի ատեստավորումը։ Քննական գործընթացին հետևել են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։ Հրամանատարական պաշտոններ զբաղեցնող գեներալներն ու ավագ սպաները հանձնել են քննություններ ֆիզիկական, կրակային և շարային պատրաստությունից, իսկ վերջում հարցաշարերի միջոցով ստուգվել են մասնակիցների մասնագիտական գիտելիքներն ու ծառայողական պարտականությունների իմացությունը։

ՄԵՐ ԶԵՆՔՆ ԷԼ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆՆ Է

Զորամասի շարահրապարակում համազգեստով երաժիշտներն են՝ զինվորական նվագախմբի տղաները: «Դեֆիլե» վարժության տարրերն են փորձում. նվագելուն զուգընթաց՝ պարային ճկուն շարժումներ են անում, զինվորական հանգով քայլում։
Արդեն 31 տարվա կենսագրություն ունի ՀՀ ԶՈՒ նվագախումբը:

ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Պաշտպան հայրենյաց» ծրագիրը հնարավորություն է ընձեռում շարքային և սպայական կազմին պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանած կարգով անցնելու պայմանագրային զինծառայության։

ՀԱՅՔ

Լեհ մեծ կոմպոզիտոր Շոպենի սիրված աշակերտներից է եղել հայազգի Կարլ Միկուլին (1819-1897), որը սերում էր 19-րդ դարի սկզբին Մոլդովայից Բուկովինա գաղթած հայ ազնվական տոհմից։ Նա ինքը նշանավոր կոմպոզիտոր էր, դաշնակահար, մանկավարժ, համերգներով հանդես է եկել Եվրոպայում եւ Ռուսաստանում, ընտրվել Գալիցիայի երաժշտական ընկերության նախագահ, նշանակվել Լվովի կոնսերվատորիայի տնօրեն։

ԶՈՐՔԵՐՈՒՄ ԿԱՆԱՆՑ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարարության և Անվտանգային ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի հետ համագործակցության հուշագրի շրջանակում դեկտեմբերի 8-ին ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում’ նվիրված կանանց կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգին, ինչպես նաև իգական սեռի ներկայացուցիչների զորակոչ իրականացնող երկրների (Ֆինլանդիա, Լիտվա, Նորվեգիա և Շվեյցարիա) լավագույն փորձի ներկայացմանը։

ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ՆՎԵՐԸ

Պետրոսյանների ընտանիքի՝ Գառնու մերձակա Հացավան գյուղում գտնվող առանձնատան շեմին մեզ սրտաբաց դիմավորում է տիկին Արուսյակը՝ նորածին որդին գրկին։ Մեզ ներս է ուղեկցում, որտեղ ընդարձակ հյուրասրահի պատերին մեծ որդու՝ 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Նորայրի մեծադիր լուսանկարներն են: Դրանցից ժպտում է գեղեցկատես, հաղթ զինվորը, որը պատերազմի վճռական մի պահի իր կյանքը չխնայեց հանուն այն ամենի, ինչ թանկ էր իր համար… Մեծ եղբոր զոհվելուց երեք տարի անց լույս աշխարհ է եկել կրտսեր Նորայրը՝ կրկին կյանքով լցնելով այս տունը։

ՀԱՅԵՐԸ ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ

Հայերը Հնդկաստանում ապրել են անհիշելի ժամանակներից, իսկ հայ-հնդկական հարաբերությունները հազարամյակների խորքից են գալիս։ Հայ-հնդկական առնչությունների մասին տեղեկություններ կան Քսենոփոնի (մ.թ.ա. V-IV դդ.), Զենոբ Գլակի (մ.թ. IV դ.), Մովսես Խորենացու (V դ.), Պրոկոպիոս Կեսարացու (VI դ.) երկերում։