Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#24 (1489) 21.06.2023 – 27.06.2023

ԿՅԱՆՔՍ ԿՏԱՄ ՔԵԶ ՀԱՄԱՐ

Արթուրը մի լուսանկար ունի. երբ սկսում ես նայել, թվում է՝ ինչ-որ մոգական ուժ քեզ գամել է ու չի թողնում՝ հայացքդ կտրես պատկերից: Որովհետև տղայի աչքերը թափանցել են հոգուդ խորքերը, ու ձեր մեջ սկսվել է մի արտասովոր երկխոսություն, որ բառերի մեջ չես տեղավորի: Իսկ երբ բացում ես տեսանյութն, ու Արթուրն սկսում է պարել, վարակվում ես անզուսպ հրճվանքով: