#39 (1108) 08.10.2015 – 14.10.2015
![ՀԱՅԿԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՆ Ի ՎԻՃԱԿԻ ԵՆ ԹՇՆԱՄՈՒՆ ՀԱՐՎԱԾԵԼՈՒ ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ՑԱՆԿԱՆԱՆ, ԱՅՆՔԱՆ, ԻՆՉՔԱՆ ՑԱՆԿԱՆԱՆ, ԱՅՆ ՊԱՀԻՆ, ԵՐԲ ՊԵՏՔ ԼԻՆԻ](http://www.hayzinvor.am/wp-content/uploads/2015/10/39-3-1-2-300x200.jpg)
Հոկտեմբերի 1-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանական համակարգի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հանդիպումը ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Արձանագրվել է, որ անցած շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 445 անգամ՝ այդ ընթացքում կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային եւ հրետանային սպառազինություն:
Հանդիպման ընթացքում մասնավորապես անդրադարձ է կատարվել սեպտեմբերի 25-ից 30-ը հայ-ադրբեջանական պետական սահմանին եւ արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում Ադրբեջանի կողմից իրադրության հետեւողական սրմանը նպատակաուղղված սադրիչ եւ անհեռատես քայլերին, ինչպես նաեւ հայկական կողմի համարժեք գործողություններին:
![ՊԱՏՎՈՎ ԾԱՌԱՅԵ՛Ք ԵՎ ՊԱՏՎՈՎ ԷԼ ՏՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁԵ՛Ք](http://www.hayzinvor.am/wp-content/uploads/2015/10/39-5-1-1-261x300.jpg)
Ժամանակը չի սպասում, այն այնքան արագ է թռչում …
Հավատս չի գալիս` ո՞նց մեծացաք …
Մեր որդիները` Ռուբիկ և Ռուդիկ Սողոմոնյանները, զինվոր են, ծառայում են հայոց բանակում. պաշտպանում են հայրենիքի խաղաղությունը և տղամարդու պես հաղթահարում դժվարությունները: Նրանք ծնունդով Սյունիքից են, և երկուսն էլ ընդհատել են ուսումը բարձրագույն ուսումնական հաստատություններում, որպեսզի պաշտպանեն հայրենի հողը:
![ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԵԼԸ ՊԱՏԵՐԱԶՄԵԼՈՒՑ ԼԱՎ Է](http://www.hayzinvor.am/wp-content/uploads/2015/10/39-6-1-2-300x200.jpg)
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում անցկացվեց «Անխախտելի եղբայրություն-2015» խաղաղապահ զորավարժությունը: Զորավարժության թեման էր՝ «Խաղաղապահ գործողության նախապատրաստումը և անցկացումը ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կողմից հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում»: Զորավարժությանը մասնակցում էին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Ղրղըզստանի և Տաջիկստանի զինված ուժերի, ինչպես նաև ՀՀ ոստիկանության և ՏԿԱԻՆ ստորաբաժանումները:
![«ՈՍԿԵՂՋՅՈՒՐԻ ՏԻՐԱԿԱԼՆԵՐԸ»](http://www.hayzinvor.am/wp-content/uploads/2015/10/39-8-1-2-204x300.jpg)
Ընթրիքի անցուդարձը Տերելը մանրամասն պատմեց դեսպանատան անդամ` երիտասարդ անգլիացի Արթուր Նիկոլսոնին (սըր Հարոլդ Նիկոլսոնի հայրը), թե իր կարծիքով կարողացել է իր մտքերը փոխանցել, քանզի «իր խոսքերից ազդված սուլթանը գլուխը կախ անվերջ հառաչում և հոգոց էր հանում»: Անշուշտ, Տերելը հիմա արդեն համոզված էր, որ «Աբդուլ Համիդը ամենալավ մարդն էր, և որ նրա գործակալներն էին տհաճ ու զզվելի»: Երիտասարդ Նիկոլսոնի բնորոշումը ավելի հաճելի ստացվեց: Նա գրեց. «Միացյալ Նահանգների նախարարը մեծարվել է սուլթանի կողմից»:
![ՀԱՅԸ ԵՎ ՀԱՅԸ](http://www.hayzinvor.am/wp-content/uploads/2015/10/39-9-1-1-300x190.jpg)
…Կուզեի աշխարհիս երեսին տեսնել այն ուժը, որ խաթարել կարենար այս ցեղը, այս անզոր ժողովրդին, որի պատմությունը պատմված, բոլոր կռիվները մղված ու տանուլ են տրված, որի շենքերը խորտակված, գրքերը չընթերցված, և որի աղոթքները անպատասխան են մնացած:
![ԿՈՐՈՒՍՅԱԼ ԵՐԿՐԻ ԿԱՆՉԸ...](http://www.hayzinvor.am/wp-content/uploads/2015/10/39-9-2-1-215x300.jpg)
Հայոց մեծ եղեռնը բազմաշերտ ու բազմածալք երեւույթ է, եւ նրա թողած տխուր եւ վշտալից հետագիծը հայ ժողովրդի հավաքական հիշողության ու հոգեբանության վրա անպարագիծ, անվերծանելի: Եղեռնը ծանր ողբերգություն է, հարատեւ ողբերգություն: Եղեռնի թողած ցավն ու ցավի զգացողությունը թերեւս անվերծանելի է: Եվ լոկ մեծ ու հզոր տաղանդի տեր բանաստեղծները կարող էին իրենց հոգու խորապատկերով անցկացնել ազգային վշտի ու ցավի ողջ բովանդակ բաղադրությունը եւ գոնե փոքր-ինչ համարժեք արձագանք տալ գեղարվեստական պատկերներով: