Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#20 (987) 23.05.2013 – 29.05.2013

ԸՆԿԱՎ ՆԱԻՐԱՆ ԹՇՆԱՄՈՒ ԶԱՐԿԻՑ...

Ընկավ Նաիրան թշնամու զարկից,
Զոհվեցին ևս յոթ քաջազուններ:
Այդ չարաբաստիկ փետրվար ամսին
Սև դրոշ կախվեց շտաբի գլխին:

ՍՈՒՖԻԶՄԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Մեր նախորդ հոդվածում («Նոր օսմանների եղբայրությունը») նշել էինք, որ Թուրքիայի նախկին նախագահ Թ.Օզալը, նախկին վարչապետ Ն.Էրբաքանը, ներկայիս վարչապետ Ռ.Էրդողանը սուֆիական 12 հիմնական եղբայրություններից (օրդեններից) մեկի` Նաքշբանդիյա կրոնական եղբայրության անդամներ են, և արձանագրել էինք, որ այդ հանգամանքը դրսևորվում է Թուրքիայի վարած քաղաքականության մեջ: Թե ինչպե՞ս և ի՞նչ կերպ` կքննարկենք ստորև:

ՏՈՂԱՏԱԿՈՒՄ... ՇԱԲԱԹՎԱ ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ԼՈՒՐԵՐԸ

Գյումրիում ռուսական 102-րդ ռազմակայանը մոտ ապագայում կարող է համալրվել «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներով (ՕՄՀՀ) և համազարկային կրակի «Տորնադո» համակարգերով: Այս լուրը ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալությանն է հաղորդել ՌԴ պաշտպանության նախարարության ոմն աշխատակից:

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է ընդունելություն

Վարժարանը ռազմամարզական թեքումով հանրակրթական հաստատություն է, որն իրականացնում է ավագ դպրոցի (10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններ) պետական հանրակրթական ծրագրեր: Ռազմամարզական վարժարանում տարվում է արական սեռի պատանիների ուսուցում: Ուսուցման լեզուն հայերեն է: Ուսուցման ժամկետը` երեք տարի, որը բաշխվում է շարունակական երեք կուրսի վրա (1-ին կուրս -10-րդ դասարան, 2-րդ կուրս -11-րդ դասարան, 3-րդ կուրս -12-րդ դասարան): Ուսուցումն անվճար է: Ռազմամարզական վարժարան ընդունվելու համար կարող են դիմել հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանն ավարտած ՀՀ քաղաքացիները:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ` Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի դասախոսների հետևյալ թափուր պաշտոնները համալրելու համար