Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#09 (976) 7.03.2013 – 13.03.2013

ՆՎԻՐՈՒՄ

Բուժքույր Ալլա Բարսեղյանն աշխատում է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքում։ Ուղիղ 40 տարի առաջ էր. Երևանի բժշկական ուսումնարանն ավարտած աղջնակը մի քիչ վախվորած, մի քիչ վարանոտ առաջին անգամ ոտք դրեց Երկաթգծի հիվանդանոց (որն ավելի ուշ վերափոխվեց ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի) և ցանկություն հայտնեց այստեղ աշխատելու։ Մասնագիտական մի քանի հարց տալուց հետո նորավարտ աղջնակին սիրով ընդունեցին։ Իսկ նա էլ շուտով իր նվիրված ու պարտաճանաչ աշխատանքով արդարացրեց վստահությունը՝ միաժամանակ շահելով աշխատակիցների հարգանքն ու սերը։

ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀԱՅԱՑՔ

Դարեհն անզոր ատելությամբ սեղմեց բռունցքները:
– Ճակատագիրն ինձ որդիներ չի պարգևել, և ես Արտավազդին հարազատ որդուս պես եմ դաստիարակել: Նրա երակներում այն նույն արքայական արյունն է, որն իմ երակներում է` մի թեթև նոսրացած նրա մոր զզվելի կաթով: Կաթիլ առ կաթիլ ես ջանացել եմ նրա միջից դուրս մղել հայկական այդ խառնուրդը:
Ալեքսանդրը հանկարծ ցնցվեց` նկատելով Դարեհի խուլ հեծկլտոցն ու խոնավացած աչքերը:

ԼՈՒՍԱՎՈՐ ՄԻ ԿԵՏ...

Ամեն ինչ` մեր խոսքերը, ծառերի խշշոցն ու գոմից դուրս եկած գառի մայունը` շշուկ էր, մրմունջ: Բոլորս անհանգիստ էինք, ես վեց տարեկան էի, և չէի ուզում շշուկով խոսել, գոռում էի թռչունների վրա, քար էի նետում հավերի կողմը կամ փայտով հարվածներ էի տեղում ծառերի բներին: Դա իմ աշխարհն էր` երաժշտությամբ լի, որով կարծես խլացնում էի անհանգիստ ծալվող մի բուռ սիրտս: Տան մեջ ամենքը մի բանով քարացնում էին անհանգստությունը: Պետք է հեռանայինք տնից. հայրս բահը խրում էր հողի մեջ, դուրս քաշած հողը բահի սայրով մանրացնում, փոշիացնում էր այնքան, մինչև մայրս գալիս ու որևէ հուսադրող բան էր շշնջում նրան, և նորից շշուկներ…

...ՈՐ ՏԵԽՆԻԿԱՆ ՄԻՇՏ ՄԱՐՏՈՒՆԱԿ ԼԻՆԻ

Փոխգնդապետ Ա. Ավանեսյանը տանկային զորամասի հրամանատարի տեղակալներից մեկն է։ Կեսգիշերին առաջարկեց միասին քայլել, ստուգել հերթապահության կատարման ընթացքը։ Երբ մոտենում էինք դիտակետերին, ես կանգնում էի հեռու, ինքը մոտենում էր առույգ հերթափոխին, խոսում ու վերադառնում։

ՍԱԿՐԱՎՈՐԸ

Կրտսեր սերժանտ Էմին Լալաբեկյանը ծնվել է Վայքում, 1987-ին։ Պարտադիր զինվորական ծառայությունն անցկացրել է սահմանամերձ զորամասերից մեկում։ 2008-ից պայմանագրային զինծառայության է անցել խաղաղապահ բրիգադում՝ կապիտան Մեսրոպ Թովմասյանի հրամանատարությամբ գործող ինժեներասակրավորային վաշտում։ Կարճ ժամանակում աչքի ընկնելով իր աշխատասիրությամբ ու մասնագիտական բարձր գիտելիքներով, Էմինը սիրվեց զինակիցների ու վաշտի հրամանատարության կողմից և արդեն 2009-ին հայկական խաղաղապահ բրիգադի հետ մեկնեց Կոսովո։

ԳԻՏԱԿՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Երկրորդ պաշտպանականի փոխգնդապետ Կ. Հայրապետյանի գումարտակում կան շատ ակտիվ զինվորներ, որոնք, ունենալով որոշակի շնորք կամ մասնագիտություն, միշտ իրենց ներդրումն են ունենում ինչպես ծառայության կազմակերպման, հասարակական ակտիվների, այնպես էլ խաղերի, մրցումների, համերգների կազմակերպման աշխատանքներում։ Օրինակ՝ ավագ հրաձիգ, եֆրեյտոր Դավիթ Քոչարյանը, լինելով հմուտ խոհարար, մասնավորապես՝ շաուրմայի վարպետ, հաճույքով է մասնակցում տոնական ճաշերի, հենակետերում եղած մթերքից համեղ ուտեստների պատրաստման աշխատանքներին։

ՈՂՆԱՇԱՐԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ

Ողնաշարի վնասվածքները կարող են կյանքի համար վտանգավոր լինել, այդ իսկ պատճառով շատ կարևոր է համապատասխան օգնություն ցուցաբերելը։ Հաճախ վնասվածքի ճիշտ ախտորոշումը հնարավոր է միայն ռենտգեն հետազոտությունից հետո։ Եվ քանի որ չեք կարող անմիջապես գնահատել վնասվածքի ծանրությունը, միշտ պետք է ենթադրել, որ գործ ունեք լուրջ վնասվածքի հետ։