Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#03 (970) 24.01.2013 – 30.01.2013

ՔԱՐԻՆՏԱԿԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ԱՐՅՈՒՆՈՏ ՁՈՐ

1992թ. հունվարի 26-ին ադրբեջանական բանակի ստորաբաժանումները գրոհում են Շուշիի շրջանի Քարինտակ գյուղի վրա: Շուրջ 12 ժամ տևած մարտերից հետո ադրբեջանցիները փախուստի են դիմում` մարտադաշտում թողնելով 100-ից ավելի դիակներ: Քարինտակում ադրբեջանցիների կրած պարտությունն այնքան մեծ էր, որ նրանք տեղանքն անվանում են Արյունոտ ձոր:

«ՄԱՐԴԱՍԵՐՆԵՐԸ»

Հայ ընտանիքներին բռնությամբ տեղահանել էին ադրբեջանական տարբեր բնակավայրերից։ Կենտրոնական հեռուստատեսությամբ ադրբեջանցիների հարևանասիրությունն ու մարդասիրությունն էր գովերգում հայուհու անուն-ազգանունով մի կին, որն ամուսնացել էր ադրբեջանցու հետ։ Այսպես է պատմում ազատամարտիկը այդ կնոջ հետագա ճակատագրի մասին։

ՆԱՄԱԿ՝  ՓԱՌՔԻ  ԵՎ  ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ...

Երբ ձեռքս առա Հայրենական մեծ պատերազմում զոհված զինվորի` դեղնած թղթի վրա մանուշակագույն թանաքով գրված ռազմաճակատային վերջին օրերի նամակը, ակամայից հիշեցի երեք տասնամյակ առաջ Հայրենական մեծ պատերազմում զոհված հայ հերոսների մասին իմ կարդացած առաջին՝ «Նամակներ փառքի և անմահության» գրքի (մայրս էր ինձ նվիրել) տիտղոսաթերթին գրված խորհրդային հայտնի բանաստեղծ Ռոբերտ Ռոժդեստվենսկու այն ժամանակ շատ հայտնի բանաստեղծության հետևյալ քառատողը`

ԿԱՊԱՆԻ ԲՐԻԳԱԴԻ ՄԱՐՏԱԿԱՆ ՈՒՂԻՆ

1993թ. ապրիլի 10-ին հակառակորդը ծածուկ անցնելով մեր սահմանը՝ մտավ Շիկահող գյուղի թիկունք՝ մտադիր լինելով փակել Կապան-Շիշկերտ ճանապարհը և իր տրամադրության տակ վերցնել Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ և Շիշկերտ գյուղերը: Սակայն բրիգադի հրամանատարության, անձնակազմի խիզախության և մարտական բարձր ոգու շնորհիվ թշնամին հետ շպրտվեց՝ կրելով մեծաթիվ կորուստներ: 1993թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին բրիգադի հրամանատարության առջև խնդիր դրվեց համագործակցելու ԼՂՀ պաշտպանական ուժերի հետ, մասնակցելու Կուբաթլուի, Զանգելանի, Մինջևանի ազատագրման մարտերին, որը նույնպես հաջողությամբ իրականացվեց. մասամբ ազատագրվեցին պատմական Սյունիքի Բարգուշատ և Չավանդուր գավառները, որով էլ պայմանավորվեց Զանգեզուրի անվտանգությունը:

ԲԵՐԴԱՁՈՐՆ ԱՅԼԵՎՍ ՎՏԱՆԳՎԱԾ ՉԷ

Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի Տասիվերստ փոքրիկ գյուղն այն ժամանակ՝ 1990թ. աշնանը, տխուր էր, բայց գեղեցիկ: Ծաղկաձոր կոչեցինք գետակի հովտում, անտառապատ սարալանջի հովանու տակ ծվարած հայոց շենը, որի միջով անցնում էր Լաչին-Շուշի մայրուղին՝ իր հետ բերելով թուրքական չարիք: Նույն ճանապարհից քիչ վերև մեր շտաբն էր՝ այժմ ավերակ ու տխուր, կարոտով լի: Այդ տանն էինք ապրում. եթե իհարկե կարելի էր ապրել: Գիշերները հսկում էինք դիրքերում, շտաբում մնում էին 2-3 հոգի՝ տարածքի` չորս կողմից թուրքերով շրջապատված 3 հայկական գյուղերի՝ Հին Շեն, Մեծ Շեն, Եղցահող, շտաբների հետ կապ պահպանելու և, հարկ եղած դեպքում, դիրքերում հսկողներին լուրեր հաղորդելու համար:

ԽԵՂԿԱՏԱԿԸ

Նորին մեծության Դորսահաբադի կայազորի զինվորների կյանքն անցնում էր միապաղաղ ու ձանձրալի։ Այդ շրջանը գտնվում էր անծայրածիր հնդկական մայրցամաքի սահմանին, Նորդ-Օստի ամենադժոխային մասում։ Այն պարզապես մարգագետնի նմանվող մի կանաչ ճահճուտ էր։ Նման տարածքը, որ Եվրոպայում ծով կհամարվեր, այստեղ ընդամենը թողնում էր ջրափոսի տպավորություն։

ՏԱՐՕՐԻՆԱԿ  ՀԱՅԱՑՔ

Հետապնդելով խուճապահար աճապարանքով նահանջող պարսիկներին` Ալեքսանդր Մակեդոնացու զորքերը ներխուժեցին Հայաստան: Նրա առաջապահ ջոկատները Մեղրաձոր էին հասել:
«Արդեն շատ մոտ են Բերդին»,- տագնապով մտածեց իշխանը: Այդ ժամանակ ամրոցը պաշտպանելու պատրաստակամությամբ, չընդհատվող հոսքով գալիս էին մոտիկ գյուղերի բնակիչները, սակայն եղած ուժերն ու զինամթերքն ակնհայտորեն բավարար չէին: Հազար ու մի կարևոր, անհետաձգելի կարգադրություններ ուներ անելու իշխանը, սակայն վախն Արտավազդի կյանքի համար կաշկանդում էր նրա կամքը և իշխում բոլոր մտքերին ու զգացմունքներին: Ջղաձգորեն քննելով իրադրությունը` նա փնտրում, բայց չէր գտնում ելքը: