Նորություններ
Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակում սեպտեմբերի 18-ին կայացել են «ՀՀ պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները ժամանակակից մարտահրավերների պայմաններում» թեմատիկ ուղղության առաջին և երկրորդ նիստերը:
Սեպտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:
Սեպտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հայ-ռուսական համալսարանում մասնակցել է «Փոքր անցումային տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» թեմայով նստաշրջանին և հանդես եկել ելույթով:
Առաջին անգամ Չինաստան եմ այցելել 1996 թվականին, երբ աշխատում էի խորհրդարանում: Այնուհետեւ երկու-երեք տարին մեկ եղել եմ այս երկրում: Դեռևս 2001 թ. «Նորինկո» ընկերության դահլիճում ներկա էի այն ժամանակ պաշտպանության նախարար, այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպմանը ընկերության նախագահի, երկրի պաշտպանության նախարարի հետ:
Սեպտեմբերի 5-9-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստը, որը ղեկավարել են հանձնաժողովի համանախագահներ՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը և ՌԴ «Ռոսօբորոնէքսպորտ» ԲԸ տնօրենի տեղակալ Վլադիմիր Դրոժժովը: