Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԿԱՇԱՌՔԻ ԵՎ ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ԴԵՊՔ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում` 2018 թվականի օգոստոսի 24-ին, նախնական համաձայնությամբ զորամասում աշխատանքի տեղավորելու պատրվակով, քաղաքացի Ն.Ա.-ից զգալի չափով գումար հափշտակելու պահին բռնվել և Երևան քաղաքի Աթոյան փողոցից ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն բերման են ենթարկվել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Մ.Ռ.-ն և քաղաքացի Ա.Մ.-ն:

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՀԱՎԱՔ-ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԸ

ՊՆ վարչական համալիրում շարունակվող հավաք-պարապմունքների ընթացքում դասախոսություններով հանդես են եկել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արկադի Բալյանը:

ՄՐՑՈՒՄՆԵՐ

Օգոստոսի 27-ից 1-ին զորամիավորման Գորիսում տեղակայված զորամասում անցկացվելու են հատուկ նշանակության խմբերի միջև մրցումներ, որոնց մասնակցելու է 3 խումբ:

ՀԱՎԱՔՆԵՐ

Օգոստոսի 27-ից 1-ին զորամիավորման ենթակա զորամասերի նորակոչիկ վարորդների մասնագիտական ունակությունները և հմտությունները կատարե­լագործելու, վարորդների վարժվածությունը բարձրացնելու նպատակով Որոտանում զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, փոխգնդապետ Հ. Աթոյանի գլխավորությամբ անցկացվելու են հավաքներ:

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ 5-ՕՐՅԱ ՀԱՎԱՔ-ՊԱՐԱՊՄՈՒՆՔԸ

Հավաք-պարապմունքի նպատակը ՀՀ պետական տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, զինվորական կառավարման մարմինների և կազմակերպությունների համակողմանի նախապատրաստումն է սեպտեմբերի 11-ից 13-ը անցկացվելիք եռաստիճան «Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Ղազախստանի Հանրապետությունում օգոստոսի 28-ից 29-ը անցկացվելիք ՀԱՊԿ անդամ պետությունների գլխավոր շտաբների օպերատիվ վարչությունների պետերի և ՀԱՊԿ միացյալ շտաբի ներկայացուցիչների աշխատանքային հանդիպմանը կմասնակցի ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակությունը:

ՔՊ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ

Օգոստոսի 24-ին Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում անցկացվեց քաղաքացիական պաշտպանության մարզումներ` ԱՀ բնակչության գործողությունները «Օդային տագնապ» և «Օդային տագնապի ավարտ» ազդանշանների տրման դեպքում: Մարզումներ կայացան նաև Քաշաթաղի շրջանում: Շրջկենտրոն Բերձոր քաղաքում, ժամը 11:00-ին, ազդարարման շչակների միջոցով հնչեց «Օդային տագնապ» ազդանշանը: