Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԱՄՓՈՓԻՉ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ

Զորքերի և դրանց կառավարման մարմինների մարտական խնդիրների կա¬տար¬ման պատրաստականությունը, զորամասերի և ստորաբաժանումների ներդաշ¬նակ¬ման մակարդակը, ինչպես նաև զորքերի ծառայության, մարտական պատ¬րաս¬տության և կարգապահության վիճակը ստուգելու նպատակով դեկտեմբերի 17-ից 21-ը ՀՀ ԶՈՒ զորամասերում անցկացվում են ամփոփիչ ստուգումներ:

ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

ՀՀ պաշտպանության ու սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների համագործակցության շրջանակներում դեկտեմբերի 15-ին 4-րդ բանակային զորամիավորման զորամասերից մեկում կայացավ մարզամշակութային միջոցառում, որը նախաձեռնել և իրականացրել էր «Չարենցավանի երիտասարդականև ուսանողական կազմակերպություն» հասարակական կազմակերպությունը:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

Դեկտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՀՀ վարչապետի խորհրդական, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին և ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանին:

ՀԵՐՈՍՆԵՐԸ ՄԵԶ ՀԵՏ, ՄԵՐ ԿՈՂՔԻՆ...

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում տեղի ունեցած միջոցառում-հանդիպմանը ուսանողները ակնածալի խոնարհումով ու հպարտությամբ էին սպասում: ՀՀ զինված ուժերի մայոր, Բազկամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն, ‹‹Դյուցազնագրքի›› հերոս Սարգիս Ստեփանյանը սպասված հյուր է ամենուր՝ հատկապես երիտասարդների շրջանում… այն երիտասարդների, որոնք մերօրյա պատմության քառուղիներում փնտրում են իրենց ժամանակների հերոսին. … ու այսօր հանդիպեցին ՆՐԱՆ:

ԿԱՅԱՑԵԼ Է ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Դեկտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

ՀՀ ԶՈՒ ավիացիայի շտաբի պետ-վարչության պետի տեղակալ, գնդապետ Գ. Ասլանյանը դեկտեմբերի 13-ին մասնակցել է Աստանայում անցկացված «ՀԱՊԿ հավաքական ավիացիոն ուժերի զարգացման խնդրահարույց հարցերը, դրանց կիրառման, ղեկավարման և համակողմանի մատակարարման պլանավորում» թեմայով միջազգային համաժողովին:

13-3

Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև ռադիոէլեկտրոնային պայքարի բնագավառում երկկողմ համագործակցության հարցերի քննարկման նպատակով դեկտեմբերի 12-ից 14-ը Մինսկ են մեկնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ՌԷՊ բաժնի ներկայացուցիչները: