Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ

Հունիսի 18-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին՝ վերջինիս պաշտոնավարման ավարտի կապակցությամբ։

ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՄԲ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հունիսի 18-ին, ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերում հակաօդային պաշտպանության համակարգի ամբողջական ընդգրկմամբ մեկնարկած զորավարժությանը զուգահեռ, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ՀՕՊ ստորաբաժանումների մասնակցությամբ մեկնարկել են մարտական հրաձգությամբ զորավարժություններ:

ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Անձնակազմի կրակային պատրաստության և անվտանգության կանոնների իմացության մակարդակն ամրապնդելու նպատակով, հունիսի 18-ին 1-ին զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են հրաձգության գործնական պարապմունքներ:

ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

Զինծառայողների կրակային պատրաստության մակարդակն ամրապնդելու, տեսական գիտելիքները և գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով, հունիսի 18-ին 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող Գարեգին Նժդեհի անվան զորամասի մարտավարական դաշտում անցկացվել են հրաձգության պարապմունքներ։

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԱՐԳԵԼԱԳՈՏԻՆԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԻ

Զինծառայողների ֆիզիկական պատրաստվածությունն ամրապնդելու և տարբեր իրավիճակներում խնդիրների կատարման մասնագիտական հմտությունները զարգացնելու նպատակով, հունիսի 18-ին 2-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումները, հրամանատարական կազմի հսկողությամբ, անցկացրել են հատուկ արգելագոտիների հաղթահարման պարապմունքներ:

ԱՆԱԿՆԿԱԼ ՍՏՈՒԳՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ 5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ

Հունիսի 17-ին անակնկալ ստուգում է իրականացվել 5-րդ զորամիավորման N զորամասում:

ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ

1-ին զորամիավորման N զորամասի անձնակազմի հետ անցկացվում են մարտավարական վարժանքներ։