Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՇՏԱԲԱՅԻՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ

Հունիսի 14-ին 1-ին զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ՝ հրամկազմի՝ մարտական տարբեր իրավիճակներում առաջադրված խնդիրների կատարման հմտությունները, արագ և նպատակային որոշումներ կայացնելու ունակությունները կատարելագործելու նպատակով:

ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ԿԽՄԿ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ

Հունիսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի գլխավորած պատվիրակությանը:

ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Հունիսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա:

ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Անձնակազմի տեսական գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները զարգացնելու նպատակով 5-րդ զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկում հունիսի 11-ին անցկացվել են պարապմունքներ:

ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱՓՈԽ

Հունիսի 11-ին զորամիավորումներում իրականացվել է մարտական հերթապահություն կրող անձնակազմի հերթափոխ:

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՐՏԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻՑ

Զինծառայողների մասնագիտական պատրաստվածության զարգացման և հետևակի մարտական մեքենաներից կրակի վարման արդյունավետության ստուգման նպատակով հունիսի 11-ին 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են հրաձգության գործնական պարապմունքներ՝ մարտական կրակով:

ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԶԵԿՈՒՑՎԵԼ ԵՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հունիսի 10-ին խորհրդակցություն է անցկացրել ՊՆ ներքին աուդիտի վարչության ղեկավար կազմի մասնակցությամբ: