Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԱՐՇԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ՈՒ ՌՈՒՍՏԱՄ ՄՈՒՐԱԴՈՎԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ

Օգոստոսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Արցախում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղաղապահ ստորաբաժանման ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:

ԱԼԲԵՐՏ ՄՈՒՇԵՂՅԱՆ. «ԵՐԲ ՆԱԽԿԻՆ ՔՈՉՎՈՐՆԵՐԸ ԿԵՂԾ ՔԱՐՏԵԶՆԵՐՈՎ ՍՈՒՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԿԵՐՏՈՒՄ»

1987 թ. օգոստոսի 14-ի համարում «Գրական թերթը» հրապարակեց ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրենի տեղակալ Ա. Ն. Սախարովից իմ ստացած պաշտոնական պատասխանը՝ Ֆարիդա Մամեդովայի « Политическая история Кавказской Албании» գրքում հակահայկական թշնամական տրամադրությունների և հակապատմական ստահոդ տեղեկությունների վերաբերյալ:

«ԲԱՆԱԿՆ ԻՄ ՏՈՒՆՆ Է, ԶԻՆՎՈՐՆԵՐՆ՝ ԸՆՏԱՆԻՔՍ». ՏԵՐ ՄԱՆՈՒԿ ՔԱՀԱՆԱ ԶԵՅՆԱԼՅԱՆ

«Երեք ընտանիք ունեմ՝ մեկը Հայ Առաքելական Եկեղեցին է, երկրորդը՝ իմ կինն ու զավակներն են, եւ նրանցից ոչ պակաս կարևորն իմ զորամասն է»,- ասում է Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը՝ զինուժի հատուկ նշանակության զորքերի հոգևոր սպասավորը:

ՀԵՐՈՍԱԿԱՆ ՎԱՇՏԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ...

Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով 2020 թ. սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար պաշտպանական շրջանի 7-րդ հրաձգային վաշտի ամբողջ անձնակազմը հետմահու արժանացել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանների։

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՐԴՈՒՄ

Օգոստոսի 3-ին տեղի է ունեցել 1-ին զորամիավորման զորամասերից մեկի նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն:

ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ

4-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումների անձնակազմերի հետ օգոստոսի 4-ին անցկացվել են մասնագիտացված համատեղ վարժանքներ։

ՀՀ-ՈՒՄ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ և ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

Օգոստոսի 3-ին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինը ՀՀ ՊՆ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Գեղարքունիքի մարզ։