Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ՑԱՆՑ

ՌԴ պաշտպանության նախարարության կադրերի գլխավոր վարչության պետ գեներալ-լեյտենանտ Վիկտոր Գորեմիկինը հայտարարել է, որ ողջ Ռւսաստանում կստեղծվի նման ցանց, և հավաքագրման կետեր կգործեն ՌԴ գրեթե բոլոր սուբյեկտների մայրաքաղաքներում, որոնք միաժամանակ կծառայեն որպես զինվորական օկրուգների կադրերի վարչությունների տարածքային ստորաբաժանում:

ԻԺԵՎՍԿԻ ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆՆ ԸՆԴԵՄ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

Գործարանը, որ ռուսաստանյան սովորական սպառազինության խոշորագույն արտադրողներից մեկն է, պաշտպանության նախարարության դեմ ավելի քան 7,5 միլիոն ՌԴ ռուբլու հայց է ներկայացրել Ուդմուրտիայի արբիտրաժային դատարան:
Համաձայն գործարանի ներկայացրած փաստաթղթերի, որպես պատասխանող կողմ, պաշտպանության նախարարությունից բացի, հանդես է գալու նաև Կենտրոնական զինվորական օկրուգի միավորված ռազմավարական հրամանատարությունը: Դատական հայցում գործարանի ներկայացրած պահանջները դեռևս չեն հրապարակվել:

2012-ԻՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԿՍՏԱՆԱ 57 «Рысь» ԶՐԱՀԱՊԱՏ ՄԵՔԵՆԱ

ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը Վորոնեժի նահանգապետ Ալեքսեյ Գորդեևի ուղեկցությամբ այցելել է Վորոնեժում գտնվող ռուս-իտալական համատեղ ձեռնարկություն, որտեղ կազմակերպվել է իտալական «Iveco» զրահապատ մարտավարական մեքենաների արտադրությունը: Դրանք առաջին հերթին տրամադրվելու են Հարավային զինվորական օկրուգին:
«Рысь»-երի առնչությամբ ՌԴ պաշտպանության նախարարը բազմիցս նշել է, որ խոսքը վերաբերվում է ոչ թե այս մեքենաների գնմանը, այլ Ռուսաստանում նրանց արտադրության կազմակերպմանը:

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ՉՎՃԱՐՄԱՆԸ ՄԻՋԱՄՏԵԼ Է ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ

ՌԴ գլխավոր զինվորական դատախազությունը պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովից պահանջել է ձեռնարկել անհետաձգելի միջոցներ` վերջ տալու զինծառայողների աշխատավարձերի վճարումների ուշացումներին:
Քննելով վճարումների ուշացման և աշխատավարձերի ճշգրիտ չափը զինծառայողներին չհայտնելու վերաբերյալ բազմաթիվ բողոքները, գլխավոր զինվորական դատախազությունը եկել է այն եզրակացության, որ ստեղծված վիճակը պայմանավորված է զինծառայողների դրամական բավարարման նոր ֆինանսական համակարգի ձևավորման ընթացքում թույլ տրված սխալներով:
Ավելի վաղ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինն էր պաշտպանության նախարարից պահանջել անձամբ զբաղվել այս խնդրով:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԿԱՅԱՑՐԵԼ Է ԱՌԱՋԻՆ ՎՃԻՌԸ

Հաագայի միջազգային քրեական դատարանը կոնգոլեզյան ապստամբների առաջնորդ Թոմաս Լուբանգին մեղավոր է ճանաչել երեխաներին մարտական գործողությունների մեջ ներգրավվելու համար: Լուբանգը չի ընդունում այդ մեղադրանքը: Սա իր գոյության տասը տարիների ընթացքում դատարանի կայացրած առաջին վճիռն է:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՈՉՆՉԱՑՆԻ 4 ՄԻԼԻՈՆ ԱՎՏՈՄԱՏ ՈՒ ԱՏՐՃԱՆԱԿ

Մինչ 2015 թվականը ՌԴ պաշտպանության նախարարությունը ծրագրում է ոչնչացնել մինչ 1980-ական թվականներն արտադրված 4 միլիոն միավոր հրաձգային զենք` ատրճանակներ, ավտոմատներ ու գնդացիրներ, որոնց շուրջ 70 տոկոսը Կալաշնիկովի ավտոմատներն են: Փորոձագետները համոզված են, որ, ի տարբերություն նախահեղափոխական ժամանակաշրջանի զենքերի, սրանք որևէ պահանջարկ չունեն, իսկ ռուսական բանակին ընդհանրապես հարկավոր չեն:

ՍԻՐԻԱՅՈՒՄ ԹՈՒՐՔ ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ԵՆ ԿՈՐԵԼ

«Միլեթ» թերթի խմբագրությունը չի կարողանում կապ հաստատել իր լրագրողի ու ֆոտոլրագրողի հետ, որոնք վերջին անգամ կապի մեջ են եղել Իդլիբ քաղաքից, որը հետագայում գրավեցին կառավարական զորքերը: Խմբագրությունը նրանց որոնմանն աջակցելու խնդրանքով դիմել է Թուրքիայի արտգործնախարարությանը: