Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Հրամանատարների զգոնության ցանկացած թուլացում, պարտականությունների կատարման թերացում անմիջապես բացասաբար է անդրադառնում կարգապահության վրա: Եթե մեր բանակում այդպիսի սպաներ չլինեին, պաշտպանության նախարար Ս.Օհանյանը ավելորդ կհամարեր «նորից հիշեցնել կարգապահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների շարունակականության անհրաժեշտության մասին» և պահանջել, որ բոլոր զինծառայողները հասկանան իտալական միջնադարյան իմաստությունը՝ «Չկա ավելի վնասակար կենդանի, քան օրենքներին չհետևող մարդը»:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔ

ՀՀ զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` հունվարի 22-26-ը գեներալ-մայոր Պ. Պողոսյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման զորամասերից մեկի բազայի վրա անցկացվեցին հրամանատարական հավաքներ զորամիավորման զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների հետ: Հավաքների հիմնական նպատակը հրամանատարական կազմի գիտելիքների եւ նրանց ֆունկցիոնալ պարտականությունների կատարման կատարելագործումն էր: Միջոցառումն սկսելուց առաջ անցկացվեց մասնակիցների շարային ստուգատես, որը փաստեց` բոլոր սպաները պատրաստ են տվյալ հավաքներին: Հաջորդ առավոտյան սկսվեցին ուսումնական պարապմունքները:

ԱՐՑԱԽ. ԳԱՐՈՒՆԸ ՁՄՌԱՆ ՄԵՋ

Զորամասի, այն էլ մարտական հերթապահություն կատարող զորամասի մասին գրելիս աշխատում եմ չգործածել զոհ, կորուստ բառերը, որովհետև նախ դրանք ցավ են պատճառում, ու հետո կա նաև սնահավատության գործոնը. բառը չօգտագործենք, որ դեպքը չլինի։ Բայց, եթե զորամասը մարտական հերթապահությունը մեկ-երկու տարի կատարում է ինչպես հարկն է, ուրեմն այնտեղ գործընթացի կազմակերպումը դրված է ավելի բարձր հիմքերի վրա։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՀՈԳՈՒ ՊԱՐՏՔՆ Է

Լիբանանի բանակի բրիգադի գեներալ Փանոս Մանջյանը 1972թ. ընդունվել է ռազմական հաստատություն, զինվորական ծառայության ընթացքում դժվարությունների է հանդիպել, բայց կարողացել է հաղթահարել դրանք եւ արդեն 38 տարի ծառայում է բանակում.
«Քանի որ ես հայ եմ, իմ ոգին ամուր է և իրավունք չունեի հետ դառնալու իմ ընտրած ճանապարհից, հայ զինվորականները ևս պարտավոր են շատ համառ լինել Հայաստանը պաշտպանելիս: Հայրենիքի պաշտպանության սրբազան գործը ստանձնած զինվորներին, սպաներին ուժ ու եռանդ եմ մաղթում:

Ֆակուլտետի պետ գնդապետ Մկրտիչ Գաբրիելյանը կրակի կառավարման` Մովսես Սիլիկյանի անվան լսարանում բացատրում է, թե ինչպես են կուրսանտները սովորում ղեկավարել ստորաբաժանումը եւ զենքերի կրակը:

ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-ամյակի կապակցությամբ Հայաստանում գտնվող սփյուռքահայ բարձրաստիճան զինվորականներ Լիբանանից ժամանած բրիգադի գեներալ Փանոս Մանջյանը եւ Չիլիից ժամանած ծովակալ Հեռնան Կույումջյանը հունվարի 30-ին այցելեեցին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ՊԵՏՔ Է ԳՆԱ ԱՌՋԵՎԻՑ

Հրամանատարը պիտի առաջնորդ լինի իր գործունեությամբ ու վարքով։ Ոչ մի հրաման ու կնիք չի կարող մարդուն հրամանատար դարձնել, եթե նա չունի հրամանատարի հատկանիշներ ու բարոյականություն… բարձր արհեստավարժություն, մշտապես արդարացի լինելու կամք և անձնակազմի ներուժը ճիշտ գնահատելու և արդյունավետ օգտագործելու պատրաստակամություն, որոնք հրամանատարի ամենակարեւոր հատկանիշներն են:

ԱՐՑԱԽ. ԳԱՐՈՒՆԸ ՁՄՌԱՆ ՄԵՋ

Հունվարի վերջին Արցախում գարնանային եղանակ է։ Մարդիկ վար ու ցանք են անում, ջրում, էտում են այգիները։ Անմշակ վարելահողեր գրեթե չկան, և հիմնականում նախապատվությունը տրվում է հացահատիկային կուլտուրաներին։ Ակնհայտորեն գյուղատնտեսությունն Արցախում վերելք է ապրում, ընդլայնվում է ոռոգման ցանցը, հիմնվում են խաղողի, նռան նորանոր այգիներ, գործում են վերամշակող ձեռնարկությունները։ Տնտեսության զարգացումը, տարեցտարի բարելավվող կյանքն ամրապնդում է արցախցու հավատը ապագայի նկատմամբ, բազմապատկում արյամբ սրբագործված հողը պաշտպանելու ուժն ու վճռականությունը։