Ազգային բանակ
Արցախի երկրորդ պաշտպանականի մասին գրելիս իզուր չմտաբերեցի Ավետիք Իսահակյանի հայտնի «Ռազմակոչ» բանաստեղծության այս տողերը։ Մարտական հերթապահություն ստանձնող զինվորները երբեք չպետք է մոռանան, որ թշնամին նենգ է ու դավադիր։ Ադրբեջանի ղեկավարությունը բանակցային գործընթացի այս փուլում առաջնագիծը լցրել է դիպուկահարներով և այնտեղ մշտական լարվածություն ստեղծելով՝ ուզում է աշխարհին համոզել, որ պատերազմը դեռ շարունակվում է, ու իրենք կարող են ակտիվ ռազմական գործողություններով կրկին տիրել Ղարաբաղին։ Պարզ է, որ այս մարտավարությունը նրանց որևէ օգուտ չի տալու, չի ազդելու բանակցային գործընթացի վրա, մանավանդ, որ Արցախի բանակի հրամանատարության ձեռնարկած հակադիպուկահարային գործողությունները լուրջ արդյունք են տալիս։
Հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը հաղթահարել է դարերի փորձությունը, թրծվել միևնույն թշնամու դեմ պայքարում: Այսօր էլ երկու ժողովուրդների հարաբերությունները բարձր հիմքերի վրա են, ինչի վկայություններից է փետրվարի 20-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած միջոցառումը, որը կազմակերպվել էր մարտավարամասնագիտական լսարանը եզդի ժողովրդի ազգային հերոս Ջահանգիր աղայի անունով անվանակոչելու կապակցությամբ:
Փետրվարի 23-ին լրացավ փոխգնդապետ Կ. Սեդրակյանի հրամանատարությամբ գործող զորամասի 20-ամյակը:
1993թ. հունվարի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ սահմանապահ ուժերի, տարածաշրջանի պարեկային վաշտի և ինքնապաշտպանական ջոկատներից կազմված պայմանագրային գումարտակի հիման վրա կազմավորվեց առանձին մոտոհրաձգային գունդը, իսկ փետրվարի 23-ին ստեղծվեց ԱՄՀ բրիգադը:
Հզոր ու մարտունակ է այն բանակը, որն օժտված է բարոյահոգեբանական բարձր հատկանիշներով, ունի գերազանց մարտական պատրաստականություն ու վայելում է հարազատ ժողովրդի սերն ու աջակցությունը։ Արցախում երբ խոսք է գնում հնարավոր պատերազմի մասին, բոլորից նույն բանն ես լսում՝ գնալու ենք կռվենք, բա ի՞նչ ենք անելու, կռիվը չի պրծել։ Էս ջահել զինվորներին հո չենք թողնելու մենակ, առանց մեզ ո՞նց կլինի… Զգում ես, որ «պաշտպանության բանակ»-ը հարաբերական հասկացողություն է։ Այստեղ բոլորն են իրենց հայրենիքի պաշտպան, զինվոր զգում, ու առաջին հերթին այդ միասնությունն է բազմապատկում բանակի մարտունակությունը։
Պաշտպանության բանակի «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր զորամասը կրում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի անունը։ Վերջին երկու տարիներին անընդմեջ ճանաչվելով լավագույն մոտոհրաձգային զորամաս՝ պարգևատրվել է համապատասխան պատվադրոշով։ Զորամասի կազմավորման հիմքը կազմում են 1990թ. ընկերական շրջապատի և թաղի տղաների համախմբումից ստեղծված ինքնապաշտպանական ջոկատները։
Եթե գնդապետ Ժ. Պողոսյանի հրամանատարությամբ գործող տանկային զորամասը լավագույնն է պաշտպանության բանակի կազմում, ուրեմն իրենց ծառայական պարտականությունները, հրամանատարի առաջադրած խնդիրները բարեխղճորեն են կատարում ստորաբաժանումների հրամանատարներն ու նրանց ենթակա անձնակազմերը։ Մի շարք սպաների հետ զրուցելուց հետո ինձ համար պարզեցի, որ զորամասը համալրված է բանիմաց ու գործին նվիրված մասնագետներով, իսկ առաջադրանքների կատարման հիմնական ծանրությունը կրողները պատերազմի բովում թրծվածներն են։
Բանակում տեղի ունեցած յուրաքանչյուր արտակարգ պատահար մերկացնում է ծառայության ինչ-որ օղակում տեղ գտած թերություն: Առավել ևս, երբ այդ պատահարի հետևանքով մարդ է զոհվում: Համանման դեպքերի կրկնությունը բացառելու նպատակով անհրաժեշտ է վերլուծել կատարվածի պատճառները, հայտնաբերել թերացումները և գտնել դրանք վերացնելու ուղիները: Ստորև մենք կփորձենք պատասխանել այն հարցին, թե ի՞նչ ընդհանուր թերացումներ են բացահայտվում ներկայացվող արտակարգ պատահարի դեպքում: