Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ` ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

Սպայի տները համարվում են մշակութային կարեւորագույն եւ անհրաժեշտ կենտրոններ, որտեղ գործում են ակումբներ, թատերական խմբակներ, երաժշտական դպրոցներ, պարի խմբեր, տարբեր մասնագիտական դասընթացներ եւ հարուստ գրադարան:
Սպայի տները գործել են դեռ ցարական ժամանակներից, լրացրել զինվորականների հոգեւոր-մշակութային դաստիարակությունը` կրթել են, լուսավորել, զարգացրել ժամանակի պահանջներին համապատասխան: Խորհրդային ժամանակահատվածում ժողկոմիսարիատները իրենց շնչով ու ոգով «վերաձեւեցին» նմանաբնույթ կառույցները: Երեւանում այն գործում էր որպես ԽՍՀՄ ԶՈւ 7-րդ բանակի կայազորի Սպայի տուն: ԽՍՀՄ փլուզումից հետո որոշ վայրերում այս կառույցները դադարեցրին գործունեությունը, իսկ որոշ հանրապետություններում, ընդհակառակը` հարմարվելով ժամանակի պահանջներին` նպատակային աշխատանք ծավալեցին: Երեւանում եւս այն շարունակեց գործել` 1993թ նոյեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով դառնալով ՀՀ ՊՆ Երեւանի կայազորի Սպայի տուն:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով 2014թ. փետրվարի 10-ին ՀՀ ՊՆ ենթասպաների դպրոցի բազայի վրա կսկսվի պայմանագրային ավագ սերժանտների ուսումնական 4-ամսյա դասընթացը: Այն իրականացվելու է «ՀՀ ԶՈՒ պայմանագրային ավագ սերժանտների (հրաձգային դասակի հրամանատարի տեղակալներ) դասընթացների չորսամսյա ծրագրի» պահանջների համաձայն: ՀՀ զինված ուժերում պայմանագրային սերժանտական համակարգի (հրաձգային ջոկի հրամանատար) հերթական հոսքի համալրման աշխատանքներն արդեն սկսվել են:

ՀԵՏԱԽՈՒՅԶՆԵՐԸ ԳՈՐԾԵՑԻՆ ԱՆԹԵՐԻ

Նոյեմբերի 5-ին հետախուզության զորքերի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ ԶՈՒ ուսումնական զորամասերից մեկում կազմակերպվեց տոնական միջոցառում, որին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, որոնք զինված ուժերի ղեկավար կազմի, գեներալների, օտարերկրյա բարձրաստիճան զինվորականների, դիվանագետների և լրագրողների ուղեկցությամբ ծանոթացան հրապարակ բերված սպառազինությանն ու տեխնիկային։ Այնուհետև բարձրաստիճան զինվորականները, հյուրերը, հավաքված ժողովուրդը հետևեցին հետախուզական ստորաբաժանումների, «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաների և մարտարվեստների դպրոցների ներկայացուցիչների ցուցադրական ելույթներին, որոնք ուղեկցվեցին հայկական արտադրության անօդաչու սարքերի, ուղղաթիռների թռիչքներով ու զրահատեխնիկայի գործադրմամբ։

«ԲԱՆԱԿԸ ՈՒԺԵՂՆԵՐԻ ՏԵՂՆ Է»

Ժամկետային զինծառայող, սերժանտ Կոմիսար Լեոնիդի Պետրոսյանը սեպտեմբերի 21-ին Անկախության տոնի կապակցությամբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից պարգևատրվեց Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի անվան գերատեսչական մեդալով, իսկ զորամասի հրամանատար գնդապետ Արտակ Մախսուդյանի հրամանով էլ նրան շնորհվել է հերթական` ավագ սերժանտի զինվորական կոչում։ Պարգևը նրան անձամբ հանձնել է ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովը։

ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՍՊԱՆԵՐԻ ՀԱՎԱՔ

Օրերս ավարտվեց 1-ին բանակային զորամիավորման ենթակա զորամասերում ծառայության նշանակված` ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտ սպաների հրամանատարական տասնօրյա հավաքը, որը նախատեսված էր ընթացիկ ուսումնական տարվա մարտական և գաղափարադաստիարակչական պատրաստության պլանների համաձայն:

...ՈՐ ՉԱՄԱՉԵՄ ՆԱՅԵԼ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՉՔԵՐԻՆ

«Հայ զինվորի» առաջիկա համարներում մեր ընթերցողներին կներկայացնենք սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան բարձրագույն սպայական դարբնոցն ավարտած և այսօր մեր երկրի սահմանապահ զորամասերում ծառայող սպաներին, որոնք անմնացորդ նվիրումով ու մեծ պատասխանատվությամբ են կատարում իրենց պարտականությունները, սպաներ, որոնք ազնիվ ու պարկեշտ վարքուբարքով, իրենց գիտելիքներով մեծապես նպաստում են պաշտպանական համակարգի զարգացմանն ու կատարելագործմանը, զինված ուժերում բարոյահոգեբանական վիճակի և միջանձնային հարաբերությունների լավացմանը։

ՆՎԻՐՈՒՄ

Ավիացիայի վարչության օդաչու-տեսուչ փոխգնդապետ Ռուբեն Աբրահամյանը ծնվել է Ախալցխայի Ծղալթբիլա հայաբնակ գյուղում: 13-14 տարեկան պատանի էր, երբ իրենց գյուղում առաջին անգամ տեսավ վայրէջք կատարած «Մի-8» ուղղաթիռը, հետաքրքրված- հմայված-հիացած մտավ օդաչուի խցիկ ու հենց այդ օրն էլ երեւի որոշեց իր ապագա մասնագիտությունը: Եւ երբ դպրոցն ավարտեց, գնաց իր երազանքի հետքերով` ընդունվեց Երեւանի ռազմական ավիացիոն թռիչքատեխնիկական ուսումնարան (հետո ուսումնարանը վերակազմավորվեց ՀՀ ՊՆ ռազմաավիացիոն ինստիտուտի, եւ 2003թ. Ռուբեն Աբրահամյանը կրկին ուսանեց այդտեղ` բարձրագույն կրթություն ստանալու նպատակով):