Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ՝ ՄԻԱՍՆԱԿԱՆ, ԲԱՆԱԿԸ՝ ՀԶՈՐ

Շարքային Գոռ Շահինյանի մասին սիրով էին խոսում ծառայակից զինվորները, սպաները: Գումարտակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր Դ. Խաչատրյանն ասաց. «Գոռ Շահինյանը այդ սերն ու հարգանքը վաստակել է իր ճշտապահությամբ, ծառայողական պարտականությունները հավուր պատշաճի կատարելու համար»:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇՐՋԱՅՑ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի, 3-րդ բանակային զորամիավորման հրամանատար գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի եւ բարձրաստիճան այլ զինվորականների ուղեկցությամբ հերթական շրջայցն է կատարել հանրապետության հյուսիսարեւելյան սահմանագոտի, որտեղ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է ծառայության կազմակերպմանը, զինծառայողների մարտական ու մասնագիտական պատրաստությանը, սոցիալ-կենցաղային պայմաններին եւ իրականացվող շինարարական աշխատանքներին:

ՊՆ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԵՐԻ ՄԵԿՕՐՅԱ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՀԱՎԱՔ

Զինված ուժերի պատրաստության տարեկան պլանի համաձայն՝ օգոստոսի 7-ին փոխգնդապետ Հ.Հակոբյանի հրամանատարությամբ գործող զորամասում անցկացվեց պաշտպանության նախարարության գերատեսչական պահպանության` ռազմականացված և պահակային ստորաբաժանումների պետերի մեկօրյա մեթոդական հավաք, որը ղեկավարում էր ԳՇ զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության ապահովման վարչության պետ, գնդապետ Հայկ Կարապետյանը:

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

«Զորակոչվածների ֆիզիկական պատրաստվածությունը լավ է, բայց առկա է մասնագիտական առարկաների իմացության պակաս»,-ներկայացնելով 2015 թվականի ամառային զորակոչի արդյունքները՝ կարծիք հայտնեց փոխգնդապետ Աշոտ Ֆանյանի հրամանատարությամբ գործող զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Կարեն Համբարձումյանը։

ԿԱԴՐԵՐՆ ԵՆ ՈՐՈՇՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ

Այո՛, կադրերն են որոշում ամեն ինչ: Ինչքան էլ զարգանա տեխնիկան, միևնույնն է՝ մասնագետն է որոշում, ցույց տալիս դրա հզորությունը:
Իմ փորձից գիտեմ, որ այսօր շատ բնագավառներում առաջընթացի բացակայության պատճառներից մեկն էլ այն է, որ այդ գործի գլուխ կանգնած են պատահական կամ էլ մասնագիտական ոչ բավարար գիտելիքներով մասնագետները:

«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ, ՀՐԱՄԱՆԱՏԱՐ»

221 ՍՊԱՆԵՐ ՀԱՄԱԼՐԵՑԻՆ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՇԱՐՔԵՐԸ

ՄՏԱՀՈԳՎԵԼՈՒ ԱՌԻԹ ՉԿԱ. ԲԱՆԱԿՈՒՄ ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿԱՅՈՒՆ Է

Միանգամից փարատեմ ծնողների մտահոգությունը: Ամառվա սեզոնային վարակների համաճարակ չկա: Վարակների տարածումը կանխելու համար իրականացված աշխատանքները արդյունավետ էին: Խոսքը առաջին հերթին վերաբերում է սանիտարահիգիենիկ միջոցառումներին ու զինվորներին տրվող սննդի աչալուրջ ստուգմանը: Հսկվում է նաև դրսից զորամաս մտնող սնունդը: Ծնողներին արգելվում է իրենց զավակների հետ տեսակցելիս նրանց կերակրել այնպիսի ուտելիքով, որը կարող է վարակի աղբյուր լինել: