Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմաքաղաքական

Անցյալ շաբաթ Թուրքիայի կառավարությունը շռնդալից ապտակ ստացավ. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան ջախջախիչ մեծամասնությամբ մերժեց նրա դիմումը՝ Անվտանգության խորհրդի կազմում ընդգրկվելու համար: Ըստ էության, միջազգային հանրությունը մերժում էր Թուրքիայի անընդունելի քաղաքականությունը երկրի ներսում և դրսում:

ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ` ՊԵՏԱԿԱՆԱԶՈՒՐԿ ԲՆԻԿ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻՆ

Վերջերս Շուշիից հեռարձակվող «Թալիշստանի ձայն» ռադիոկայանը տոնեց իր առաջին հաղորդման մեկ տարին, և ահա եթեր դուրս կգա «Թալիշստանի ազգային հեռուստատեսություն» հեռուստաալիքը: Այս հիրավի ոչ միայն մշակութային, այլև աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող իրադարձության մասին առաջինը «Հայ զինվորին» մանրամասներ հաղորդեց պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը:

ՆԱԽՀԵԴԴԻՆ ԱԲԸԽԶԸԴԱ Թալիշական ազգային շահժման ալաինըհդ, Թալիշ-Մըղղանյան Հանհաժեկըղթյան Խըհհհդահանի նախագահ

Աշուն է: Տերևաթափ: Սակայն ես խոսում եմ Ադրբեջանի քաղաքական խոր աշնան մասին: Այսպես են մտածում նաև Բաքվի առաջադեմ մտավորականներն ու քաղաքագետները` հայտարարելով, որ այս պետական կառուցվածքի վերջը մոտենում է: Եվ այլևս ոչ ոք չի խուսափում քաղաքական դաժան ձմեռ կանխատեսելուց:

ՄԵԶ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ...

Մենք շատ լավ գիտակցում ենք մեր ստանձնած առանձնահատուկ պատասխանատվությունը` առաջինը միանալով Պայմանագրին: Ես համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք արդյունավետորեն իրագործել Հայաստանի միանալու գործընթացը` նվազագույնի հասցնելով ռիսկերը մեր երկրի համար և առավելագույնի հասցնելով ընդհանուր շահը:
Մեզ համար ակնհայտ է, որ միասին մենք տնտեսապես ավելի ուժեղ ենք, և մեզ հեշտ է արձագանքել գլոբալ մարտահրավերներին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՈՐԱԳՐԵՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՆԱԼՈՒ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Մենք շատ լավ գիտակցում ենք մեր ստանձնած առանձնահատուկ պատասխանատվությունը` առաջինը միանալով Պայմանագրին: Ես համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք արդյունավետորեն իրագործել Հայաստանի միանալու գործընթացը` նվազագույնի հասցնելով ռիսկերը մեր երկրի համար և առավելագույնի հասցնելով ընդհանուր շահը:

Մեզ համար ակնհայտ է, որ միասին մենք տնտեսապես ավելի ուժեղ ենք, և մեզ հեշտ է արձագանքել գլոբալ մարտահրավերներին:

Հոկտեմբերի 10-ին, երկարատև և բուռն քննարկումներից հետո, Հայաստանն ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) միանալու պայմանագիրը, որի կազմի մեջ մտնում են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը: Պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2015 թ. հունվարի 1-ից և ենթակա է վավերացման չորս երկրների խորհրդարանների կողմից: Ղրղըզստանը և Տաջիկստանը ևս Միությանը միանալու հետաքրքրություն են ցուցաբերել:

ԻՆՉՊԵՍ ՊԱՇՏՊԱՆՎԵԼ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ

Երբեմն կարող եք էլեկտրոնային հաղորդագրություն ստանալ հենց ադմինիստրացիայի կողմից, որով հայտնվում է տեխնիկական աշխատանքներ կատարելու մասին և պահանջվում է հաստատել, որ հենց դուք եք էլեկտրոնային փոստի տերը, միաժամանակ զգուշացնելով, որ հակառակ դեպքում երկու օրվա ընթացքում այն կարգելափակվի: Իսկ հաստատումը հիմնականում կատարվում է հետևյալ կերպ` հավաքում եք ձեր ծածկագիրը և հաստատում: Օգտատերերի մեծ մասը էլեկտրոնային հասցեն կորցնելուց վախենալով՝ անմիջապես հաստատում է և ուղարկում: Այսինքն` նա ինքն իր ձեռքով իր տվյալները ուղարկում է չարակամին կամ հաքերին: