Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմաքաղաքական

ԻՆՉԻ՞Ց ԷՐ ՎԱԽԵՆՈՒՄ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ

Մեր նախորդ հոդվածում պատմել էինք ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆատուլաեւի մտահոգության մասին՝ ինչո՞ւ են ադրբեջանցիների շրջանում տարածված սեռական ոտնձգությունները հարազատների նկատմամբ: Լրագրողն այս հարցի պատասխանը չի տալիս, բայց, ամենայն հավանականությամբ, այն կապված է ադրբեջանցիների՝ արյունակից հարազատների հետ ամուսնանալու սովորության հետ: Ադրբեջանցու համար սովորական բան է հորեղբոր (հորաքրոջ, մորաքրոջ, քեռու) որդու կամ աղջկա հետ ամուսնանալը:

ԼԻԲԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԱՎԵԼԱՑՐԵԼ Է ՀՕՊ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ

Լիբիայում, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի այլ պետություններում ստեղծված անկայուն իրավիճակը, հակամարտությունները առավել մեծ հետաքրքրություն են առաջացրել ռուսական ՀՕՊ համակարգերի նկատմամբ:
Ուսումնասիրելով իրենց ՀՕՊ համակարգերի վիճակն ու առկա հնարավորությունները` շատ երկրներ դիմել են ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությանը ՀՕՊ միջոցներ գնելու առաջարկով:

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ 4 ԱՆԳԱՄ ՄԵԾԱՑԵԼ Է ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ԹԻՎԸ

Արդեն իսկ սկսված աշնանային զորակոչի ընթացքում զինվորական ծառայության կմեկնի 4891 զորակոչիկ, ինչը շուրջ 4 անգամ գերազանցում է նախորդ տարվա աշնանային զորակոչի ցուցանիշը: Նախորդ տարվա համեմատ 2.5 անգամ բարձր են նաև գարնանային զորակոչի արդյունքները:
Տեղեկացնելով այդ մասին` վրացական մամուլը, սակայն, չի մեկնաբանում նորակոչիկների այդչափ քիչ լինելու, ինչպես նաև անցած տարվա համեմատ քառակի աճի պատճառները: Որպես միակ հավանական փաստարկ նշվում են պայմանագրային զինծառայության ֆինանսավորման ասպարեզում ի հայտ եկած լուրջ դժվարությունները:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՊԱՅՔԱՐԻ ԻՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՈՉ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Ռուսաստանը կշարունակի հակազդել չինական ընկերությունների կողմից ռուսական սպառազինության ոչ արտոնագրային արտադրությանը: Այդ մասին հայտարարել է «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինը:
Նա նշել է, որ 2008թ. Ռուսաստանն ու Չինաստանը համաձայնագիր են ստորագրել մտավոր սեփականության պահպանման մասին, սակայն գործընթացի լիարժեք իրականացման համար երկար տարիներ կպահանջվեն: Կրկնօրինակման փաստն էլ շատ դժվար է ապացուցել, պահանջվում են ֆինանսական մեծ ծախսեր:

«ՌՈՍՕԲՈՐՈՆԷՔՍՊՈՐՏ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ

«Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը այս տարվա առաջին կիսամյակում արտահանել է 5,9 միլիարդ դոլարի արտադրանք, ինչը 123 տոկոսով ավել է 2010թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշներից և կազմում է 2011թ. պլանային ցուցանիշների 64 տոկոսը:
Ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինի հայտնած տեղեկությունների համաձայն` տարվա կտրվածքով նախատեսվում է վաճառել առնվազն 9 միլիարդ դոլարի արտադրանք: Նույնիսկ արաբական մի քանի պետություններում ստեղծված իրավիճակի պատճառով որոշ պայմանագրերի խզումն ու հետաձգումը չեն ազդի ընդհանուր ցուցանիշների աճի վրա:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉԻ ՎԱԽԵՆՈՒՄ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ

Ռուսաստանը չի վախենում սպառազինության համաշխարհային շուկայում Չինաստանի ռազմաարդյունաբերական համակարգի հետ մրցակցությունից: «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինը հայտարարել է, որ շուկայում Ռուսաստանը իր կայուն մասնաբաժինն ունի:
Նրա խոսքով, վերջին 10 տարիներին անշեղորեն աճում է ռուսական տեխնիկայի և սպառազինության մատակարարումը Լատինական Ամերիկայի, հարավարևելյան Ասիայի երկրներ, մասնավորապես, Վիետնամ, Ինդոնեզիա, Մալայզիա և այլն:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԽԹԱՆԻ ԲԱՐՁՐՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Ռուսական «Ռոստեխնոլոգիաներ» պետական կորպորացիան և «Միացյալ ավիաշինական կորպորացիան» ռազմավարական համագործակցության մասին պայմանագիր են ստորագրել: Նպատակը բարձրտեխնոլոգիական արտադրանքի մշակմանն ու արտահանմանը աջակցելն է:
Միայն «Ռոստեխնոլոգիաներ» կորպորացիայի կազմում ընդգրկված են ռազմական և քաղաքացիական ոլորտի 28 հոլդինգ և շուրջ 600 ձեռնարկություն: «ՄԱԿ»-ն զբաղվում է ավիացիոն տեխնիկայի արտադրությամբ, վաճառքով, ընթացիկ շահագործմամբ ու սպասարկմամբ, նորոգմամբ և արդիականացմամբ: