Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԻԲԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԱՎԵԼԱՑՐԵԼ Է ՀՕՊ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ



Լիբիայում, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի այլ պետություններում ստեղծված անկայուն իրավիճակը, հակամարտությունները առավել մեծ հետաքրքրություն են առաջացրել ռուսական ՀՕՊ համակարգերի նկատմամբ:
Ուսումնասիրելով իրենց ՀՕՊ համակարգերի վիճակն ու առկա հնարավորությունները` շատ երկրներ դիմել են ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությանը ՀՕՊ միջոցներ գնելու առաջարկով:

Ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինը նշել է, որ ՀՕՊ միջոցների արտահանման մասնաբաժինը վերջին շրջանում իրոք աճել է արագ պատվերների, նաև որոշ պետություններում զինված ուժերի վերազինման ծրագրերի հետ կապված:
Նրա կանխատեսումներով այս տեսակի սպառազինության վաճառքի ծավալները առաջիկայում միայն աճելու են:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


23/08/2011