Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՐ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԸ



ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում Դմիտրի Ռոգոզինը տեղեկացրել է, որ արդեն հանդիպել է պաշտպանական արդյունաբերության համալիրի ղեկավարների հետ, ուրվագծել տարբեր տարածաշրջաններում գտնվող ձեռնարկություններ այցելությունների ծրագիր-ժամանակացույցը և վարչապետին խոստացել է մշակել պաշտպանական արդյունաբերության համալիրը երիտասարդ ու բանիմաց կադրերով համալրելու մեխանիզմներ: Նա հայտարարել է, որ համալիրում իրականացվելու է «ամենաիսկական ինդուստրիալիզացիա» և արտադրական կարողությունների վերազինման ու երիտասարդ կադրերի ներգրավման շնորհիվ վերածելու ռուսաստանյան ռազմարդյունաբերական համալիրի երբեմնի հզորությունը, որի վերաբերյալ շուտով առաջարկների փաթեթ կներկայացնի երկրի ղեկավարությանը:

Նոր փոխվարչապետը նաև վերահսկելու է, որ ձեռնարկություններն արհեստականորեն չբարձրացնեն իրենց արտադրանքի գները, իսկ պաշտպանության նախարարությունն էլ նրանց չներկայացնի տարբեր հիմնավորված պահանջներ:

Միաժամանակ, Դմիտրի Ռոգոզինին է հանձնարարվել համակարգել ՌԴ միջուկային էներգետիկայի ու տիեզերահրթիռային ասպարեզների ձեռնարկությունների աշխատանքը:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


27/12/2011