Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՕՊԵՐԱՏԻՎ-ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ



Նոյեմբերի 2-ից 4-ը N զորամիավորումում անցկացվել է եռափուլ օպերատիվ մարտավարական զորավարժություն։

1-ին փուլում բանակային զորամիավորումը և ենթակա զորամասերը իրականացրել են  «Լրիվ» մարտական պատրաստության միջոցառումներ, ստորաբաժանումները դուրս են բերվել մշտական տեղակայման վայրերից և նախորոշված շրջաններում ծավալել դաշտային կառավարման կետեր։ 2-րդ փուլում խաղարկվել է պաշտպանական օպերացիան, որի ընթացքում, համաձայն իրադրության զարգացման պլանի, տրվել են ներածականներ, որոնց հիման վրա էլ 3-րդ փուլում իրականացվել են հարձակողական գործողություններ։

Զորավարժության մասնակիցները կատարելագործել են մասնագիտական գիտելիքները և գործնական հմտությունները։

Խորագիր՝ Նորություններ


05/11/2021