Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԻԲԻԱՑԻ 600 ԳՐՈՀԱՅԻՆ ՀԱՏԵԼ է ՍԻՐԻԱՅԻ ՍԱՀՄԱՆԸ



Թուրքիայի տարածքով Սիրիա անցած գրոհայինների նպատակը սիրիական ընդիմության հետ միասին Ասադի վարչակարգի դեմ զինված պայքար մղելն է: Լիբիայի ազգային անցումային խորհրդի օրգան «Libya Now»-ը դեռ նոյեմբերի վերջին հայտնել էր, որ Տրիպոլիի անկումից հետո ՆԱՏՕ-ի աջակցությամբ մայրաքաղաքի պարետ դարձած Աբդելհաքիմ Բելհաջը այլ անվան ներքո գտնվում է Թուրքիայում և գլխավորում թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող 700 հոգանոց մի գումարտակ` պատրաստվելով ներխուժել Սիրիայի տարածք և աջակցել տեղի զինված ընդիմությանը:

Իսկ նոյեմբերի 25-ին արաբական լրատվամիջոցները հայտնել էին, որ նա Տրիպոլիի օդանավակայանում Սալեհ Ալի Մահմուդ անվամբ կեղծ անձնագրով և ձեռքին խոշոր գումար, ձերբակալվել էր զինթանյան խմբավորման գրոհայինների կողմից, սակայն իսկույն ազատ էր արձակվել ազգային անցումային խորհրդի ղեկավարներից Մուստաֆա Աբդել Ջալիլի անմիջական ցուցումով:

Խորագիր՝ Նորություններ


06/12/2011