Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԼԻԲԻԱՅԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐԸ



Քադաֆիի մերձավոր զինակիցներից Աբդուլլա Աս-Սենուսսիին ազգային անցումային խորհրդի ջոկատները հայտնաբերել են անապատում գտնվող Բիրաք քաղաքում գտնվող իր քրոջ տանը և ձերբակալության ժամանակ որևէ դիմադրություն չի ցուցաբերել: Նրա տեղը հայտնել են մերձակա գյուղերի բնակիչները:

Լիբիայի ժամանակավոր անցումային խորհրդի վարչապետը սակայն ո՜չ հաստատել և ո՜չ էլ հերքել է այս լուրը, ասելով, թե անձամբ պետք է հավաստիանա` ձերբակալվածն իսկապես Սենուսսի՞ն է: Օգոստոսին Լիբիայի ազգային անցումային կառավարությունը հայտարարել էր, որ Լիբիայի հետախուզության պետը զոհվել է Տրիպոլիի գրոհի ժամանակ:

Ավելի վաղ Սենուսսիի ձերբակալման թույլտվություն էր տվել նաև Միջազգային քրեական դատարանը` նրան մեղադրելով մարդկության դեմ կատարած հանցագործությունների համար: Քադաֆիի որդու ձերբակալությունից հետո Սենուսսին Միջազգային քրեական դատարանի կողմից որոնվող վերջին լիբիացին է:

Խորագիր՝ Նորություններ


22/11/2011