Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՊՆ N ԶՈՐԱՄԱՍ



Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 10-ին այցելել է պաշտպանության նախարարության N զորամաս։ Կառավարության ղեկավարը շրջել է զորամասում, ծանոթացել օպերատիվ իրավիճակին և զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։

Նիկոլ Փաշինյանը շրջել է նաև ճաշարանում, ողջունել նախաճաշող զինծառայողներին և ծանոթացել ճաշացանկին, ինչը համապատասխանում է զինված ուժերում ներդրվող նոր սննդակարգին։

Կառավարության ղեկավարն անձնվեր ծառայությամբ աչքի ընկած մի խումբ զինծառայողների խրախուսել է նվերներով և մաղթել խաղաղ ծառայություն։

Խորագիր՝ #32 (1352) 12.08.2020 - 18.08.2020, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


11/08/2020