Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՊՆ N ԶՈՐԱՄԱՍ
ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՊՆ N ԶՈՐԱՄԱՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 10-ին այցելել է պաշտպանության նախարարության N զորամաս։ Կառավարության ղեկավարը շրջել է զորամասում, ծանոթացել օպերատիվ իրավիճակին և զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։

Նիկոլ Փաշինյանը շրջել է նաև ճաշարանում, ողջունել նախաճաշող զինծառայողներին և ծանոթացել ճաշացանկին, ինչը համապատասխանում է զինված ուժերում ներդրվող նոր սննդակարգին։

Կառավարության ղեկավարն անձնվեր ծառայությամբ աչքի ընկած մի խումբ զինծառայողների խրախուսել է նվերներով և մաղթել խաղաղ ծառայություն։