Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱԿԱՍԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ ՍԻՐԻԱՅԻՑ



Արաբական պետությունների լիգայի պատվիրակության հետ բանակցություններից հետո ազատ կարձակվեն գործող վարչակարգի դեմ բողոքի ելույթների ժամանակ կալանավորված անձինք: Սիրիական բանակը հեռանում է ըմբոստ քաղաքներից, իսկ իշխանությունները համաձայնել են օտարերկյա լրագրողներին թույլ տալ տեղում լուսաբանելու Սիրիայում տիրող իրավիճակը: Այսուհանդերձ Վաշինգտոնը հայտարարել է, որ մտադիր չէ թուլացնել Դամասկոսի նկատմամբ իրականացվող ճնշումը, քանի որ Ասադի վարչակարգը կորցրել է իր օրինականությունը և իրավունք չունի ղեկավարելու երկիրը:

Միաժամանակ, ըստ արևմտյան այլ լրատվամիջոցների հրապարակումների, Հոլմս քաղաքում կառավարական զորքերի արձակած գնդացրային, ըստ այլ աղբյուրների` նաև տանկային կրակից երեկ զոհվել է ինը ցուցարար: Բողոքի զանգվածային ելույթները շարունակվել են նաև Համա և Իգլիբ քաղաքներում:

Համաձայն այլ լուրերի, տանկերը ցուցարարների վրա կրակ են բացել Հոմսի Բաբ Ամրո արվարձանում, որտեղ բողոքի ելույթներն ավելի ակտիվ բնույթ էին կրում: Նշվում է նաև, որ վերջին օրերին Հոլմսում, Արաբինում, Դամասկոսում, Դեյր էզ-Զորում ու Իբդիլում զոհվել է 25 ցուցարար:

Իր հերթին, սիրիական ընդիմությունը հայտարարել է, որ երկխոսության չի գնա իշխող վարչակարգի հետ, և որ, նախքան Ասադի հրաժարականը, Արաբական պետությունների լիգայի նախաձեռնություններն անզոր են դադարեցնելու երկրում իրականացվող բռնությունները:

Խորագիր՝ Նորություններ


04/11/2011