Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ԿՐԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ



4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի ականանետային դասակների ներգրավմամբ անցկացվել են հրետանային միջոցների հրաձգության և կրակի կառավարման մարզումներ:

Կատարելագործվել են 120 մմ.-անոց ականանետները մարտական վիճակի բերման և նշանակետերի հետախուզման հմտությունները, գործնականում ցուցադրվել են ականանետներից կրակի վարման առանձնահատկությունները:

Խորագիր՝ Նորություններ


23/04/2020