Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԶՈՐԱՄԱՍԵՐԸ ՌԱԶՄԵՐԹ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ ԿԻՐԱՌՄԱՆ ՇՐՋԱՆՆԵՐ



4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԶՈՐԱՄԱՍԵՐԸ ՌԱԶՄԵՐԹ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ ԿԻՐԱՌՄԱՆ ՇՐՋԱՆՆԵՐ4-րդ զորամիավորման ենթակա զորամասերը, որոնք ներգրավված են սեպտեմբերի 24-ին մեկնարկած ռազմավարական լայնածավալ զորավարժությանը, բերվել են մարտական պատրաստականության  «Լրիվ» աստիճանի:

Սահմանված ժամկետներում զորամիավորման զորամասերն իրականացրել են ռազմերթ դեպի կիրառման շրջաններ, խաղարկվել են մարտական գործողություններին մոտ իրավիճակներ: Ռազմերթին օժանդակել է ռազմական ոստիկանությունը՝ ապահովելով անձնակազմի անվտանգ տեղաշարժը:  Բացազատվել է  տեղեկատվական  կետ:

 

Խորագիր՝ Նորություններ


24/09/2019