Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇՆՈՐՀԱՆԴԵՍ



ՇՆՈՐՀԱՆԴԵՍՄայիսի 29-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել Գարեգին Նժդեհի «Հիշիր պատերազմը» ձայնային գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա են եղել Ազատագրական բանակի մահապարտների ջոկատի մարտիկ, «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը, բազկամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, աշխարհի կրկնակի գավաթակիր, Հայոց բանակի սպա, մայոր Սարգիս Ստեփանյանը, «Ազգային ատյան» միավորման անդամ Դավիթ Պետրոսյանը և այլք: Ձայնագիրքն ընթերցել է Դավիթ Պարյանը։

Ըստ նախաձեռնող խմբի անդամների՝ սա ազգային գաղափարական գրականության առաջին գիրքն է, որ նաև ձայնային տարբերակով է մատուցվելու հայ հասարակությանը։ Գրքի ձայնագրման նախաձեռնությունը «Ազգային ատյան» միավորմանն է։ «Ձայնագրքի և ընդհանրապես այս գրքի տարածումն ու խորը ուսումնասիրությունը զինվորականության շրջանում է´լ ավելի կբարձրացնի հայ զինվորականության դերն ու նշանակությունը մեր հասարակության շրջանում։ Այդ իսկ պատճառով մեկնարկի արշավը կշարունակվի այլ ռազմաուսումնական հաստատություններում, ռազմակրթարաններում և ուսումնական զորամասերում»,- նշել է Դավիթ Պարյանը։

Խորագիր՝ Նորություններ


30/05/2019