Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԱՇՈՏ ԵՐԿԱԹԻ ԽԱՉ» ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ



«ԱՇՈՏ ԵՐԿԱԹԻ ԽԱՉ» ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՄայիսի 6-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ ՌՈ ենթակա երկու զորամասերում տեղի ունեցավ «Աշոտ Երկաթի խաչ» կրծքանշանների շնորհման արարողություն:

ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ կատարվեց Հայոց բանակի պահապան հռչակված Աշոտ Երկաթ թագավորի խաչի նմանությամբ պատրաստված խաչ-կրծքանշանների օրհնության և բաշխման արարողություն:

«Աշոտ Երկաթի խաչ» կրծքանշան շնորհվեց ռազմական ոստիկանության երկու զորամասերի ավագ ենթասպա կոչումով, ինչպես նաև սպայական և ավագ սպայական կազմի զինծառայողներին:

 

ՀՀ ՊՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Խորագիր՝ Նորություններ


07/05/2019