Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ



ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ2019թ. ձմեռային զորակոչի ընդունումը, նորակոչիկների հետ պարապմունքների կազմակերպումը, ինչպես նաև 2017թ. 1-ին զորակոչի զինծառայողների զորացրումը կազմակերպված կերպով իրականացնելու նպատակով 4-րդ զորամիավորման հրամանատարի հրամանով դեկտեմբերի 18-ից 19-ը զորամիավորման զորամասերից մեկում կազմակերպվել և անցկացվել է ուսումնական ստորաբաժանումների հրամանատարական կազմի հետ հրահանգչամեթոդական պարապմունք՝ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Վահրամ Հարությունյանի ղեկավարությամբ: Գնդապետ Հարությունյանը նշել է, որ անհրաժեշտ է վերջնականապես կարգի բերել զորանոցային ֆոնդը, իսկ սոցիալ-կենցաղային պայմանները համապատասխանեցնել ներկայացվող պահանջներին, լինել հոգատար և ուշադիր և ամեն ինչ անել՝ զորացրումը հավուր պատշաճի կազմակերպելու համար:

Խորագիր՝ Նորություններ


21/12/2018