Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ



ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ«Dasaran.am» կրթական հարթակը պաշտպանության նախարարության հետ համատեղ պատրաստվում է առաջիկայում հանդես գալ նոր նախաձեռնությամբ։

«Dasaran.am»-ի պատասխանատուները սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարին, ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին ներկայացրել են ծրագիր, որը հնարավորություն կտա առավել արդյունավետ կազմակերպել զորակոչը և ամրապնդել զինծառայողների ծնողների հետադարձ կապը ՊՆ հետ:

Դավիթ Տոնոյանը դրական է համարել նախաձեռնությունը և հանձնարարել ձևավորել աշխատանքային խումբ, մշակել գործողությունների անհրաժեշտ փաթեթ՝ ծրագիրն իրականացնելու համար։

Խորագիր՝ Նորություններ


26/09/2018