Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՈՒՆԻՍԻ 1-Ը ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է
ՀՈՒՆԻՍԻ 1-Ը ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

ՀՈՒՆԻՍԻ 1-Ը ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ ԷՏոնական միջոցառում` նվիրված մանուկներին

 

Հունիսի 1-ը տարվա 152-րդ և ամռան առաջին օրն է: Սակայն օրը նշանավորվում է հատկապես նրանով, որ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը սահմանվել է 1925 թ.-ին` Ժնևում երեխաների իրավունքների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ժամանակ:

ՀՈՒՆԻՍԻ 1-Ը ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ ԷՀունիսի 1-ին՝ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, ձևավորված ավանդույթի համաձայն, ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կազմակերպվել էր տոնական ուրախ միջոցառում, որին մասնակցեցին զինծառայողների և քաղաքացիական հատուկ ծառայողների, ազատամարտիկների և զոհված զինծառայողների երեխաներն ու թոռնիկները:

Հունիսի 1-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կազմակերպած միջոցառմանը մասնակցել են նաև ՌՈ անձնակազմի անդամների երեխաները: