Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ



ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋԳլխավոր ռազմական տեսչության ստուգումներին ընդառաջ 3-րդ զորամիավորումում ընթանում են նախապատրաստական պարապմունքներ։ Զորամասի ամբողջ անձնակազմի ընդգրկմամբ հունիսի 4-ին անցկացվեցին մարտավարաշարային պարապմունքներ։ Համաձայն տրված ազդանշանի՝ անձնակազմը դուրս բերվեց նստեցման շրջաններ։ Կատարվեց երթ։ Անձնակազմը գործողություններին տիրապետում էր լավ։ Բոլոր միջոցառումները կատարվեցին սահմանված ժամկետներում։

Ծավալվեցին կառավարման կետերը, անցկացվեցին գործնական պարապմունքներ ու մարզումներ։ Արդյունքների ամփոփոււմից հետո  լավագույնները խրախուսվեցին։ Անձնակազմի մարտական ոգին բարձր է, բարոյահոգեբանական վիճակը՝ կայուն։

3-րդ զորամիավորման թղթակցական կետ

Խորագիր՝ Նորություններ


05/06/2018