Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՀԵՍՏԱԶՈՐԱՅԻՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՎԱՔ



ՊԱՀԵՍՏԱԶՈՐԱՅԻՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՎԱՔ3-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերի հենքի վրա անցկացվեց Տավուշի մարզի Ոսկեպար և Կոթի համայնքների պահեստազորայինների ուսումնական հավաք:

Հավաքի ընթացքում անցկացվեցին գործնական և ցուցադրական պարապմունքներ, դասախոսություններ, կրակային պատրաստության վարժանքներ: Մշակվեցին համապատասխան միջոցառումներ հա­մայնքների պաշտպանությունը նվա­զա­գույն ժամկետներում և առավելագույն արդյունավետությամբ կազմակերպելու ուղղությամբ:

Նմանատիպ հավաքները շարունակական են և միտված են զինված ուժերի պահեստազորում առավել կոփված և մարտունակ ուժեր ունենալուն:

Խորագիր՝ Նորություններ


24/11/2016