Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՊՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ԻՐԱՆ
ՊՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ԻՐԱՆ

Հունիսի 14-17-ը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով եղել է Իրանի Իսլամական Հանրապետությունում:

Այցի շրջանում ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը հանդիպել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարության ԷԹՔԱ կազմակերպության գործադիր տնօրեն Մոհամմադ Մեհդի Քարբալայիի հետ, այցելել ընկերության գործարաններ, խանութների ցանց և ծանոթացել արտադրվող ապրանքի տեսականուն:

Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է նաև ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեղհանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-իրանական համագործակցության հեռանկարային զարգացմանն առնչվող հարցեր:

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ:

Կողմերը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: