Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇՈՒՏՈՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ Է ՀԱՆՁՆՎԵԼՈՒ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՆՈՐ ՄԱՍՆԱՇԵՆՔԸ



Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքային այցով եղել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ Այցի նպատակը Ռազմական համալսարանի տարածքում կատարված կապիտալ շինարարական աշխատանքներին և  հրամանատարաշտաբային ֆակուլտետի նոր` շահագործման հանձնվելիք մասնաշենքի շենքային պայմաններին ծանոթանալն ու առաջիկա ծրագրերի քննարկումն էր։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է մասնաշենքում, կատարված աշխատանքները քննարկել կապիտալ շինարարության ոլորտի պատասխանատուների և շինարարների հետ։ Նոր մասնաշենքում ստեղծված են բոլոր հնարավորությունները ապագա հրամանատարների ուսուցման, հրամանատարաշտաբային դասընթացները ժամանակակից պահանջներին համապատասխանող շենքային պայմաններում կազմակերպելու համար:

Շրջայցից հետո պաշտպանության նախարարը կարճատև խորհրդակցություն է անցկացրել նոր մասնաշենքի դահլիճում, որի ընթացքում քննարկվել են ֆակուլտետի սրահների, լսարանների կահավորման ու ներքին հարդարման-ձևավորման հարցերը։ Քննարկումների առանցքում է եղել նաև մասնաշենքի հարակից տարածքի բարեկարգումը։

 

Խորագիր՝ Նորություններ


20/06/2016